Երբ մթնշաղի քնքուշ թևերը պարուրում են աշխարհը,երբ հանգչող արևի բոսոր ճառագայթների հետքով երկնքի բամբիշ է դառնում գունատ լուսինը,ես գրկում եմ լռությունը ու անրջում եմ քեզ:Դու իմ մտքի տիրակալն ես,իմ սրտի թրթիռը,իմ հոգու մեղեդին:Փակում եմ աչքերս ու քեզ եմ տեսնում,շնչում քո բույրը,ըմբոշխնում քո ներկայությությունը:Թվում է` տերևների շրշյունը քո ձայնի ելևէջներ են ինձ հասցնում:Ես չգիտեմ` ինչ է սերը:Կա~,թե չկա~:ՈՒ եթե այն գոյություն ունի,ինձ համար նա քո տեսքն ունի,քո բույրը,քո արբեցնող իշխանությունը:Քո ներկայությամբ ես դողում եմ,թև առնում ու կուչ գալիս.......Քո հպումը շանթահարում է ինձ,քո բացակայությունը` սպանում:Բայց ոչ,քո բացակայությունը հնարավոր չէ,դու ամենուր ես` իմ էության մեջ,օդում,անուրջներում,հուշերում,իմ լացի ու ծիծաղի մեջ:Քո հայացքը խենթացնում է ինձ........Քո թախծոտ աչքերի պատճառով երազներիս մեջ աստանդական եմ դարձել,չեմ գտնում իմ տեղը,իմ անկյունը,իմ քունը,իմ հոգու անդորրը,ինքս ինձ...Աղաչո~ւմ եմ,վերադարձրու ինձ իմ էությունը.........
Հեղինակ ` mrutik
|
Աշխատանքը անդամավճարով է:
Եթե հետաքրքրեց աշխատանքը, ապա այն կարող եք ձեռք բերել շատ մատչելի գնով պարզապես զանգահարեք
բջջ. 093 75 72 21
կամ ուղարկեք հաղորդագրություն մեզ:
Ուշադրություն »
հաղորդագրություն գրելու ժամանակ պարտադիր լրացրեք սյունակները:
Անուն: Պարտադիր է
Հեռախոս: Պարտադիր է
Email: Ցանկալի է
Հաղորդագրության պատասխանը կստանաք ձեր Email հասցեին:
(Նորույթ)Կիրառական մեխանիկայի, ճարտարագիտական համակարգչային գրաֆիկայի, մաթեմատիկայի ՀՊՃՀ-ի հաշվեգրաֆիկական աշխատանքների կատարում:
|