Սեր և ատելություն <<Շատ մի’ սիրիր,ատել կա...>>: Աղջիկն արդեն ժողովրդական այս իմաստությունը ստուգել էր սեփական փորձով ու իր թշնամուն էլ չէր կամենա նույն ապրումներն ունենալ:Սկզբում չէր սիրում նրան,զայրանում էր,որ ընկնում է իր հետևից,զանգահարում,անհանգստացնում օր ու գիշեր:Մերժումներն օր օրի ավելի երերուն դարձան,սկսեց նրա ներկայության կարիքն զգալ ու մի օր էլ գլխի ընկավ,որ խճճվել է սիրո սարդոստայնի մեջ:Հանդիպեցին մի տարուց ավելի:Այդ ընթացքում սկսեց ավելի վատ սովորել,սանը ինքնամփոփ ու նյարդային էր դարձել,անհարգի շշպռում ընտանիքի անդամներին:ՄԻակ հարազատը մրան էր համարում,նրա հետ էր քննարկում բոլոր մեծ ու չնչին խնդիրները:Չնկատեց,թե ինչպես արդեն ինքը հայտնվեց զանգահարողի,հետապնդողի դերում`մոռանալով իր աղջկական հպարտությունը: Այդ ռազմավարական սխալը կործանեց տղայի սերը,նա դարձավ անտարբեր ու բացահայտ ձանձրույթ էր ցուցաբերում հանդիպումների ժամանակ:Մի օր էլ աղջիկը նկատեց,որ նա անսքող դարպասում է իր ընկերուհուն: Թվաց`եռման ջուր լցրին գլխին:Ներսում`հոգու խորքում,ինչ որ բան փշրվեց ու սուր-սուր բեկորներով սկսեց ծակծկել...Ու այդ ծակոցների ցավն էր գուցե,որ սերը փոխեց ատելության:Անբարբառ հեռացավ,որ իր մեջ խեղդի նախկին սիրելիին սպանելու ցանկությունը:
|
Աշխատանքը անդամավճարով է:
Եթե հետաքրքրեց աշխատանքը, ապա այն կարող եք ձեռք բերել շատ մատչելի գնով պարզապես զանգահարեք
բջջ. 093 75 72 21
կամ ուղարկեք հաղորդագրություն մեզ:
Ուշադրություն »
հաղորդագրություն գրելու ժամանակ պարտադիր լրացրեք սյունակները:
Անուն: Պարտադիր է
Հեռախոս: Պարտադիր է
Email: Ցանկալի է
Հաղորդագրության պատասխանը կստանաք ձեր Email հասցեին:
(Նորույթ)Կիրառական մեխանիկայի, ճարտարագիտական համակարգչային գրաֆիկայի, մաթեմատիկայի ՀՊՃՀ-ի հաշվեգրաֆիկական աշխատանքների կատարում:
|