ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | Օնլայն ծառայություններ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Հինգշաբթի, 21.11.2024, 20:02
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15811


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Օնլայն Ծառայություններ » Հայտարարություններ » Աշխատանք ուսանողներին

Orange Armenia
28.02.2010, 17:24

աշխատանք Orange-ում

Orange Արմենիայի բոլոր բաժինները դինամիկ և հետաքրքիր են: Ներքևում կարող եք տեսնել մեր թափուր աշխատատեղերը և պահանջվող որակավորումները:

  • կորպորատիվ վաճառքի գծով պատասխանատու

    Պահանջվող որակավորումը:  Բարձրագույն կրթություն, առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ուղղակի վաճառքի ոլորտում, անգլերեն ու ռուսերեն լեզուների, MS Office ծրագրերի գերազանց իմացություն, վարորդական իրավունք, կազմակերպչական, բանակցային և հաղորդակցման հմտություններ:

  • մուլտիմեդիա մարքեթինգի կոորդինատոր

    Պահանջվող որակավորում: Բարձրագույն կրթություն միջազգային առևտրի, օրենքի ոլորտում կամ համապատասխան աշխատանքային փորձ, պրակտիկ փորձ և գիտելիքներ մարքեթինգի ոլորտում, տեխնիկական հարցերի հիմնական իմացություն, կոմերցիոն և հեռահաղորդակցության օրենսդրության իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը խրախուսելի է, համապատասխան վարվելակերպ և հաղորդակցման հմտություններ, սահմանված վերջնաժամկետներում աշխատանքն ավարտելու կարողություն:

  • զանգերի սպասարկման կենտրոնի խորհրդատու

    Պահանջվող որակավորում: Բակալավրի աստիճան, 1-2 տարվա աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում ցանկալի է, MS Office ծրագրերի և Internet-ի իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը խրախուսելի է, ցերեկային և գիշերային հերթափոխով աշխատելու հնարավորություն:

  • հաշվապահ

    Պահանջվող որակավորում:  Բարձրագույն կամ մասնագիտական կրթություն հաշվապահական ոլորտում, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ, հաշվապահական ծրագրերի (հայկական ծրագրեր "AS Accounting 4.0” կամ 1C "Accounting 7.7”), հայկական և IFRS հաշվապահական ստանդարտների գերազանց իմացություն, MS Office ծրագրերի լավ իմացություն, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

  • ռադիո ինժեներ

    Պահանջվող որակավորում. Մագիստրոսի աստիճան /ճարտարագիտական ոլորտ/, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բջջային ցանցերի նախագծման, գործարկման և/կամ օպտիմիզացման ոլորտում, MapInfo-ի և NetAct Planner-ի բավարար իմացություն, ագլերենի գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը խրախուսելի է, միջխմբային համագործակցության հմտություններ:

  • հաղորդման /տրանսմիսիայի/ գծով  փորձագետ

    Պահանջվող որակավորում. Բարձրագույն կրթություն հեռահաղորդակցության ոլորտում, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հեռահաղորդակցության ոլորտում որպես հաղորդման /տրանսմիսիայի/ գծով  ինժեներ, անգլերենի գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը առավելություն է, հաղորդակցման և ժամանակի կառավարման հմտություններ:

Եթե Ձեզ հետաքրքրեցին մեր աշխատանքային առաջարկները, կարող եք ուղարկել Ձեր ռեզյումեն hr@orangearmenia.am էլ. հասցեին: Չմոռանաք նշել նախընտրած աշխատատեղի անվանումը էլեկտրոնային նամակի վերնագրում:





Ավելացրել է: root | | Հեռախոս: 093757221
Դիտումների քանակը: 3001
Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 2
Հյուրեր 2
Օգտվողներ 0

Copyright MyCorp © 2024