Ցուցական դերանուններ
Ցուցական this և that դերանունները ունեն հոգնակի թվի համապատասխան these և those ձևերը:
Ցուցական this
և that դերանունները օգտագործվում են տարածությամբ և ժամանակով ավելի հեռավոր առարկաները, անձանց և երևույթները ցույց տալու դեպքում:
Ցուցական such
դերանունը ունի եզակի և հոգնակի միայն մեկ ձև ու նախադասության մեջ օգտագործվում է գլխավորապես որոշյալության գործառությամբ:
Նախադասության մեջ դրանք փոխարինում են գոյականներին ենթակայի, խնդրի կամ ստորոգյալի անվանական մասի և ածականներին` որոշյալության գործառությամբ:
Ենթակային`
This was pleasant. |
Սա հաճելի էր: |
Such is the present state of things. |
Այսպիսին է իրերի ներկա վիճակը: |
Խնդրին`
He likes this. |
Նա սիրում է սա: |
She
didn't say such a thing about him. |
Նա այսպիսի բան նրա մասին չի ասել: |
Ստորոգյալի անվանական մասին`
It was that. |
Դա հենց այդ էր: |
He is
such a bore. |
Նա այնքան է ձանձրալի: |
Որոշչի`
I know these
songs. |
Ես գիտեմ այդ երգերը: |