Ստացական դերանուններ
Պատկանելիություն արտահայտող դերանունները կոչվում են ստացական: Յուրաքանչյուր անձնական դերանուն ունի իր համապատասխան ստացականը:
1. I ձև
my |
իմ |
our |
մեր |
your |
քո, ձեր |
your |
ձեր |
his |
նրա |
their |
նրանց |
her |
նրա |
|
|
its |
նրա |
|
|
2. II ձև
mine |
իմ |
ours |
մեր |
yours |
քո, ձեր |
yours |
ձեր |
his |
նրա |
theirs |
նրանց |
hers |
նրա |
|
|
its |
նրա |
|
|
3. Գործածությունը`
I ձևի ստացական դերանունները նախադասության մեջ փոխարինում են գոյականին ածականական` որոշյալության գործառությամբ:
II ձևի ստացական դերանունները նախադասության մեջ փոխարինում են գոյականին ենթակայի, բաղադրյալ ստորոգյալի մասի և խնդրի գործառությամբ:
3.1. Որոշիչ`
Her paper was interesting. |
Նրա հոդվածը հետաքրքիր էր: |
3.2. Ենթակա`
My
room is large, yours is larger. |
Իմ սենյակը մեծ է, ձերը` ավելի մեծ: |
3.3. Ստորոգյալի մաս`
This paper is his. |
Այս հոդվածը նրանն է: |
3.4. Խնդիր`
We
haven't seen your paper, we have seen only theirs. |
Մենք չենք տեսել ձեր հոդվածը, մենք տեսել ենք միայն նրանցը: |