Մակբայի գործածությունը
Մակբայը նախադասության մեջ պարագայական բառ է, որն արտահայտում է գործողության ժամանակը, տեղն ու բնույթը, երբեմն նաև նրա պատճառը, նպատակը և արդյունքը: Մակբայը բնութագրում է նաև որակի կամ գործողության աստիճանը, որի դեպքում այն բնորոշում է ածականը կամ մեկ այլ մակբայ`
He will come soon. |
Նա կգա շուտով: |
The tea
is very hot. |
Թեյը շատ տաք է: |
She
speaks English rather well. |
Նա խոսում է անգլերեն բավականին լավ: |
Եթե մակբայը գործածվում է հարցական նախադասության մեջ, ապա այն հարցական մակբայ է (Interrogative Adverb)`
How can this be done? |
Այս ինչպե՞ս կարող է արվել: |
Where is the source of this river? |
Որտե՞ղ է այս գետի ակունքը: |
Why is she angry with you? |
Ինչո՞ւ է նա զայրանում քեզ վրա: |
Եթե մակբայը ներառում է որոշիչ նախադասություն, ապա այն հարաբերական մակբայ է (Relative Adverb)`
It was in
the year when the war broke out. |
Այդ այն տարին էր, երբ ծագեց պատերազմը: |
We could
not find the house where he lived. |
Մենք չկարողացանք գտնել այն
տունը, որտեղ նա
ապրել էր: |
Եթե մակբայը ներառում է ենթակա, ստորո•ելիական կամ խնդրառական երկրորդական նախադասություններ, ապա այն միացնող մակբայ է (Conjunctive Adverb)`
The
problem is where we shall find it. |
Խնդիրն այն է, թե որտեղ կարող ենք
գտնել այդ: |
I don`t
see how you are going to do this work. |
Ես չեմ հասկանում, թե
ինչպես եք դուք
պատրաստվում անել
այդ աշխատանքը: |