ՉԻ ՄԹՆԵԼ ՄԻ ՕՐ, ՈՐ ՉԼՈՒՍԱՆԱ
ՉԻ ՄԹՆԵԼ ՄԻ ՕՐ, ՈՐ ՉԼՈՒՍԱՆԱ Լինում է կյանքում, շատ է պատահում` Կյանքը քեզ անգույն, խավար է թվում. Դու չես հասկանում իմաստը կյանքի Եվ ելք ես փնտրում ընդդեմ խավարի: Ցանկանում ես, որ այն նոր գույն առնի, Քո առաջ ելած խավարը մարի. Առաջ ես քաշում հարց ի դեմ կյանքի` Հույս ունենալով կպատասխանի: Որքան կտեվի պատասխանը այդ` Անորոշ, երկմիտ, ինքդ էլ չգիտես, Բայց որ ինքդ քեզ կպատասխանես, Կլինի մի օր. դա հաստատ գիտես: Ցանկանում ես այն շուտափույթ լինի, Որ խավարը քեզ երկար չտանջի, Որ կյանքդ նորից նոր երանգ առնի Ու նոր իմաստով իմաստավորվի: ...Թվում է` հույսն է մեջդ սպառվել, Որ չարն է եկել ու բարուն հաղթել... Բայց այդ ժամանակ հյուր կգա կրկին Լավատեսության ու բարու ոգին, Որ քեզ կստիպի միշտ առաջ նայել, Մեջդ ուժ գտնել ու չարին հաղթել, Իմաստավորել քո կյանքը կրկին, Արմատավորել լավատեսության ոգին... Այդպիսի օրեր շատ կպատահեն, Սակայն սփոփանք հաստատ կգտնես, Այդժամ ինքդ քեզ կհուսադրես Ու կամքիդ ուժով լավին կհասնես:
|
Հոդվածների Խումբ: ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ | Ավելացրել է: (27.07.2010)
| Հեղինակ: Hasmik
|
Դիտումներ: 1997
|
Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները [ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
|