ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Հինգշաբթի, 31.10.2024, 09:19
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [37]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15810


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [ Ավելացնել հոդված ]

ՆՈՐ ԿՅԱՆՔ
 Երկար տարիներ է, որ ես ճանաչում եմ քեզ, այնքան երկար, որ երևի աստղերն էլ են մոռացել մեր հանդիպման օրը:Այդ տարիներից ի վեր մենք ընկերներ ենք,դու`որպես լավ ընկեր, իսկ ես….
Չէ, իմ մասին խոսելն անգամ ավելորդ է, ավելորդ է մտածելն անգամ:
Շատ անգամ եմ փորձել գտնել երջանկության բանալին առանց քեզ, բայց փորձերս միշտ ապարդյուն են անցել:Շատ անգամ եմ փորձել նոր կյանք սկսել նոր էջից, բայց միշտ առաջին էջում դու ես եղել:Ես խենթի պես եմ սիրել քեզ (չէ, հիմա չեմ սիրում, հիմա պաշտում եմ քեզ):Դու ինձ տվեցիր քո սրտի բանալին, իսկ հետո փոխեցիր կողպեքը:Ինչո՞ւ, ինչո՞ւ ես աըդքան դաժան, ինչո՞ւ ես միշտ կոտրում իմ սիրտը:Ասում են սրտի վերքը կարող է բուժել միայն նա, ով հասցրել է այն:Իսկ իմ վերքերը չեն բուժվի, քանի որ հազիվ թե դու համաձայնվեիր բժշկել ինձ:Իսկ ընտրել մեկ այլ ճանապարհ ու գնա՞լ այլ ուղղով, միթե կարելի Է:Ո’չ, քանի որ առաջին անցորդը, որին կհանդիպեմ ես դա դու կլինես, ու կփորձես ցույց տալ ինձ երջանկության փողոցը, իսկ ես առանց քեզ կմոլորվեմ ու նորից կտխրեմ:Դու կգնաս քո ճանապարհով: Առաջին ծաղիկը, որ կբուսնի ճանապարհիս կլինի քո աչուկներով ու կունենա քո անունը, սակայն նա ինձ չի ժպտա, նա ուրիշի համար է, ես կրկին սխալ ուղղություն եմ ընտրել:
Դե այսքանից հետո միթե՞ կարելի է նոր կյանք սկսել:Միանգամայն` ո’չ:Միայն մնում է ապրել կողքիդ, առաջնորդվելրվ նրանով, որ դու կաս, դու ապրում ու շնչում ես, չնայած արդեն ուրիշի գրկում:



Հեղինակ ` ՄԱՐԻՆԱ ԱՎԱԳՅԱՆ



Հոդվածների Խումբ: ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ | Ավելացրել է: (14.08.2010) | Հեղինակ: MARINA
Դիտումներ: 2406 | Մեկնաբանություններ: 1


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024