Հոգիս շփոթված է, միտքս խելագար, բայց ապրում եմ դեռ ու պիտի ապրեմ... ու պիտի գտնեմ այն, ինչ կորցրել եմ: Միթե կորած է, միթե էլ չկա այն իրականը, որ փորձում եմ գտնել: Առաջին անգամ փորձում եմ պարզաբանել կյանքի այրող հմայքը ու մի հայացք նետել մահվան լռին խորքերը.... գեղեցիկ է կյանքը, որի մեջ դու ես ամփոփված և այդ կյանքի մեջ դու ես գեղեցիկ, դու որ հայտվեցիր ու շուտ հեռացար... հարց, որ տանջում է ինձ և որի մասին մտածելը հանցագործություն է: Բայց միթե սերը հանցանք է կամ թույնի մի կաթիլ, ոչ սերը երկնային պարգև է և վեր է երկրային բոլոր բարիքներից: Դու դարձար իմ երջանկության հույսը: Դու կանգնած ես իմ և իմ հավատի միջև, ինչպես խավարն է կանգնած մարդու և արևի միջև....
Հեղինակ ` Հռիփսիմե Սահակյան
|