Լուռ գիշեր է: Նայում եմ պատուհանից, կողքիս միայն լուսինն է, աստղերը, թաց աչքերս ու արցունքներս:Նայում եմ այն փողոցին, որտեղ դեռ երեկ զբոսնում էինք: Գիտե՞ս երեկ այնքան ծանոթ ու ջերմ էր թվում այն փողոցը, իսկ հիմա... Իսկ հիմա մենք չկանք. չէ ավելի շուտ դու չկաս: Փողոցում միայն երկնքի թափած արցունքների ջրափոսերն են: Հետաքրքիր է, արդյոք երկինքն էլ է սիրում, միթե նա էլ է կարոտում, միթե նրա արցուքներն էլ են թափվում այն միակի համար, ով հեռու է իրենից : -Ասա, երկինք,-դու՞ էլ ես սիրում ինձ նման, դու՞ էլ ես կարոտում նրան ինչպես ես: Բայց երկինքը լուռ է, նա չի ուզում խոսել ինձ հետ, կամ ուղղակի ես չեմ հասկանում նրա լեզուն: Հիմա ես ոչինչ չեմ հասկանում, նույնիսկ ամենապարզ մարդկային խոսքերը բարդ է ընկալել: Ես հասկանում եմ միայն այն, որ դու կաս իմ արցունքի ու ժպիտի մեջ, լողում ես աչքերիս ծովում: Ներիր, եթե հաճախ չեմ հասկացել քեզ, կներես այն խոսքերի համար, որ ստիպել են քեզ լաց լինել: Իմ սեր, իմ լռություն, իմ կյանքի իմաստ... Գիտե՞ս ամեն անգամ երբ բացում եմ աչքերս ու արթնանում անուշ քնից, նայում եմ շուրջս ու քեզ եմ փնտրում ամենուր: Դժվար է արթնանալ ու տեսնել, որ կողքիս չես....դժվար է, որ չեմ կարող գրկել քեզ ու ասել, որ ինձ շատ ես պետք, որ քո կարիքն ունեմ: Ուզում եմ կողքիս լինել, որ գոնե կարոտից չգժվեմ, ինչքան եմ դեռ այսպես կարոտով ապրելու, հավատում եմ քեզ ու գիտեմ գալու ես, որ էլ չգնաս: ԱՐԻ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ:
Հեղինակ ` Մարինա Ավագյան
|