ԴՈՒ ՉԿԱՍ
Դու չկաս նորից ու չես գալիս, Ու նույնիսկ երկինքն է լալիս։ Գիշեր է, տխուր, անձրեվ է գալիս։ Ամպերը սեվ ծածկել են աստղերը, Իմ սիրո աստղերը, աստղեր, որոնց նայելով Տեսել եմ քո աչքերը փայլող։ Չկան աստղերը, չկան աչքերդ։ Թարմ օդը խփում է դեմքիս, Կարծես ճակատագիրն է հարվածում դեմքիս։ Նստած եմ սենյակիս տաքուկ անկյունում, Դողում է սիրտս ու մարմինս։ Հիշում եմ քեզ, հիշում եմ մեզ, Հիշում ու լալիս, լալիս անդադար, Լալիս եմ թաքուն, լալիս եմ անձայն։ Սպանում է այն միտքը, որ էլ չեմ տեսնի քեզ, Ուր մնաց լինեմ քո կողքին։ Դու էլ իմը չես, Բայց ես կլինեմ հավետ քոնը։
Հեղինակ ` Հռիփսիմե Սահակյան
|