|
Սիրտ իմ
Սիրտ իմ
Սիրտ իմ ինչո՞ւ ես դառնորեն լալիս, Ու խառնում իրար ափսոսանք,զղջում Արդյոք ո՞ւմ ես դու հրաժեշտ տալիս Եվ ում կրկնում խոստում ու երդում:
Սիրտ իմ ինչո՞ւ ես զարկում մոլեգին Շտապում անվերջ շտապել առաջ Ո՞վ է քեզ համար այնքան թանկ, անգին, Որ արձակում ես հուսահատ հառաչ:
Գուցե մտերիմ մեկին ե՞ս թողնում, Քեզ շատ հարազատ մտերիմ մեկին, Բայց ո՞վ է քեզնից անջատված մնում, Միթե թողնում ես քո միակ կեսին, ՈՒ հեռանում ես ու նաև սիրում...
Հեղինակ ` Հասմիկ Չախալյան
|
Հոդվածների Խումբ: ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ | Ավելացրել է: (20.01.2012)
| Հեղինակ: Հասմիկ Չախալյան
|
Դիտումներ: 3071 | Մեկնաբանություններ: 2
|
Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները [ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
|
|
ՀԱՇՎԻՉՆԵՐ |
Օնլայն Մասնակիցներ 11 Հյուրեր 11 Օգտվողներ 0 |
|