Մի ´ նայիր այդպես, աչքերիդ խորքում թախիծ եմ տեսնում, Եվ տանջվում եմ լոկ հենց այն մտքից, Որ գուցե ես եմ պատճառն այդ թախծի, Որ գուցե քո տան անկյունում նստած Տանջվում ես ասածս միամիտ բառից, Որ երբեք մտքովս չէր կարող անցնել, Թե դիպավ սրտիդ այն նուրբ լարերին: Անկեղծ եմ ասում,չեմ հասկացել բնավ, Որ գուցե խլեմ փայլը աչքերիդ: Եվ հիմա ինքս նստած եմ տխուր, Միայն մի բան է սիրտս ցանկանում, Որ կրկին տեսնեմ աչքերդ ուրախ Եվ այդժամ ինքս ինձ համարեմ ներված:
Հեղինակ ` Սեդա Բավեյան
|