Գիշեր է կրկին
Գիշեր է կրկին...կրկին դողում է սիրտս անհանգիստ,Կրկին մթնել է դրսում,ու կրկին...բայց ոչ իրական երազ է բերում իմ տխուր սրտին...Նայում եմ պատուհանից դուրս ու սիրտս տարօրինակ կերպով արագ է զարկում:Սա իմ գիշերն է, սա իմ տարերքն է,տարերքն իմ հոգու,որ թևեր առած վեր է բարձրանում, վիրավոր թևով թռչել է ուզում: Աաախ ինչ դժվար է դիմանալ քամու այս խենթ տարերքին,գիշերվա գերող այս խենթ սլացքին:Այդ ես եմ,ես եմ լոկ միայն գիշեր,որ անհամբեր սպասում եմ իմ լուսաբացին:Անհամբեր սպասում և հույսով լցվում,որ չեն խորտակի վիրավոր դարցած այս խենթ ճամբորդիս,ով չգիտի ուր է թռչում,ուր են նրան այդպես սպասում...Քարած, հնացած,մոռացված երազ,մի պահ արթնացիր որ ի վերջո ինձ ապրել շնորհես, կամ թե ով գիտի գուցե խորտակես,գուցե աչքերիս արցունքը մաքրես, կամ թե ով գիտի գուցե մի արցունք էլ դու ինձ նվիրես...
|