|
Կյանքը մի ակնթարթում...
Մտքերս մի տեսակ մռայլ էր, զանգեցի հին ընկերներիցս մեկին,զգաց ձայնիս մեջ թաքնված տխրությունն ու առաջարկեց դուրս գնալ ու քայլել...<<Ուղակի զգա,թե ինչքան հրաշալի բան է կյանքը,փորձիր որսալ ամեն չնչին պահ, որը դեմքիդ ժպիդ կբերի...և ուրախացիր այդ մանրուքով...երբ գաս տուն կզանգես ...>>...Այդպես էլ արեցի,դուրս եկա,մի խոր շունչ քաշեցի,նման էր սառը ապտակի...նայեցի վերև` հիասքանչ պատկեր էր,դեմքիս ակամայից ժպիտ եկավ,վաղուց էր այդքան չէի հիացել ձյան փաթիլներով ...ու հանկարծ ոտքս սայթաքեց ու ընկա ..<<Աաաայ քեզ դժբախտություն..>>...Միանգամից մռայլվեցի,մի փոքր ցավոտ էր վայրեջքս,հանկարծ երբ փորձում էի վեր կենալ մի փոքրիկ մոտեցավ ինձ ու մանկական անմեղ ծիծաղով ինձ ձնագնդիներով սկսեց հարվածել,մի պահ հիշեցի մանկությունս,մանկան ժպիտ առաջացավ դեմքիս ու մոռանալով տարիքս դարձա այդ մանկան տարիքի...փոքրիկին նայելով մտովի խորհեցի ընկնելուս մասին,ու ակամայից սկսեցի ժպտալ...<<Ամեն դեպքում հրաշալի բան է կյանքը ...>>:Եկա տուն ամբողջովին ձյան մեջ կորած,բայց դեմքիս մանկական մի անկեղծ ժպիտով...Սեղանիս թուղթ էր անպետք,վերցրեցի այն ճմռթեցի ու մի երեք մետր տարածությունից ինչպես մանուկ տարիներիս նետեցի աղբարկղը` երբեք ինձ մոտ չէր ստացվում, որ այն իր նպատակին հասներ, հանկարծ նկատեցի, որ թուղթն ուղիղ աղբարկղն ընկավ...կարծես օլիմպիական խաղերում հաղթանակ էի տարել այնպես գոչեցի:Այդ մանրուքն ինձ ուրախացրեց: Այսօր սովորեցի մի փոքր ապրել...ապրել կյանքի թվացյալ մանր ակնթարթներով...Ու ամեն դեպքում որքան հրաշալի է կյանքը:Այն մեզ ամեն ակնթարթ հնարավորություն է տալիս ժպտալու,պետք է ուղակի նկատել այն,նկատել ու ապրել.... Հեղինակ ` Թամուշ Արզումանյան
|
Հոդվածների Խումբ: ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ | Ավելացրել է: admin (17.12.2012)
| Հեղինակ: Թամուշ Արզումանյան
|
Դիտումներ: 2917
|
Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները [ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
|
|
ՀԱՇՎԻՉՆԵՐ |
Օնլայն Մասնակիցներ 2 Հյուրեր 2 Օգտվողներ 0 |
|