ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Հինգշաբթի, 21.11.2024, 13:23
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [37]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15811


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [ Ավելացնել հոդված ]

Աչքերը քո` հոգուս կանթեղ...

Աչքերը քո` հոգուս կանթեղ,
Իմ մշուշված ճամփի փարոս,
Գիշերներով կանչում ես դեռ,
Ուրեմն քեզ պիտի փնտրեմ մինչ առավոտ:

Աչքերը քո` կյանքիս մի էջ,
Ցավի մի բույլ, մի երգ անգիր,
Աչքերը քո` կրակ անշեջ
Ծածուկ հառաչ, խոստովանանք, սրտիս թրթիռ:

կրկներգ
Ծովից ելած անտուն քամին
Քո մազերին թող ես շաղեմ,
Փափուկ, ինչպես ամռան կեսին մի ձյան փաթիլ,
Քո շուրթերին ես արցունքվեմ:

Սիրտս թեկուզ փնտրի դադար,
Թող աչքերիդ լույսը վառվի,
Ամեն անգամ, երբ գիշերով ես ուշանամ,
Ամեն անգամ, երբ հոգուս մեջ ձմեռ լինի:

Աչքերը քո` հոգուս կանթեղ
Մի չգրված խենթ պատմություն,
Երազներից հյուսված թել-թել
Պապակ ու չոր իմ շուրթերի հիշողություն:

Աչքերը քո` անծայր մի դաշտ,
Տիեզերքի նոր հայտնություն,
Աչքերը քո քնքուշ հրաշք,
Հոգուս համար կառափնարան, թե թողություն:

կրկներգ
Ծովից ելած անտուն քամին
Քո մազերին թող ես շաղեմ,
Փափուկ, ինչպես ամռան կեսին մի ձյան փաթիլ
Քո աչքերին ես արցունքվեմ:

Աչքերը քո` հոգուս կանթեղ,
Աչքերը քո` մի խենթ երազ,
Աչքերը քո` անտուն քամի...
Երազներից թել-թել հյուսված:

01.2006. Երևան

Արմեն Մովսիսյան

Հոդվածների Խումբ: ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ | Ավելացրել է: admin (24.10.2016) | Հեղինակ: Արմեն Մովսիսյան
Դիտումներ: 2724


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 11
Հյուրեր 11
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024