Քո աչքերի հետ Ես հավերժաբար զրույց եմ արել, Սակայն եղել եմ ուրիշ մաշկի մեջ, Ուրիշ երկրի մեջ, Ուրիշ մի վայրում... Բայց իմ զրույցը քեզ հետ է եղել, Քո աչքերի հետ: Դու նա ես, որն իր բացակայությամբ Դատարկ է թողնում իմ էությունը: Նա, ով արարվեց, Որ ունայնության այս մթնոլորտում Մենակ չմնամ: Դու նա ես, Ով ինձ ուրիշ մի դարում Ասաց` սպասիր… Սակայն այս դարում, Ների’ր, չեմ կարող Արդեն սպասել:
|