Ես և դու` Մի հսկա աշխարհ, Ուր զարկերն էության Ձուլվում են իրար, Ուր մենքը կառուցվում է Անմեղ ու զտված: Սրտի մեջ ստեղծվում է Տարօրինակ մի թվաբանություն... Երկուսը սիրո երկու չէ բնավ, Այլ կատարյալ մեկ, Իսկ կեսը սիրո Կես չէ բնավ, Այլ կատարյալ երկու. Ինչպես կիսով բաժանված Կաթիլը արցունքի: Ես և դու` Մի անբաժան մեկ: Ես և դու` Մի անջրպետ:
|