|
Այս գիշեր ես կարող էի...
Այս գիշեր ես կարող էի Հավիտյան սիրել, Այս գիշեր ես կարող էի Անջրպետներով թռչել` Հեծած ամենահանդուգն երազների Հաճախականության վրա, Եվ նորից որսալ այն ապագան, Որ հովերն էին ինձ խոստացել: Այս գիշեր Ես կարող էի փշրել Կապանքը շղթաներիս, Աղոթքների ուժով Մի հոգընկեր ստեղծել Եվ իմ ճամփին հենված Աշխարհը փոխել: Այս գիշեր ես մահն եմ հաղթել:
|
Հոդվածների Խումբ: ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ | Ավելացրել է: root (11.04.2010)
|
Դիտումներ: 2240
|
Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները [ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
|
|
ՀԱՇՎԻՉՆԵՐ |
Օնլայն Մասնակիցներ 12 Հյուրեր 12 Օգտվողներ 0 |
|