|
Եվ ինչու ես դու բացատրել ուզում
Եվ ինչու ես դու բացատրել ուզում
Գեղեցկությունը տարօրինակի...
Տարօրինակը եթե ըմբոշխնես
Ինչպես առօրյան
Ու ինչպես կյանքը,
Շատ կնմանվի սովորականին:
Եվ այն ժամանակ
Ինքդ էլ կդառնաս
Դու տարօրինակ մի գեղեցկություն:
Դատողությունը չի կարող ծնել
Ոչ արև, ոչ սեր, Ու ոչ երեխա:
Եվ դու մի փորձիր բացատրել իզուր
Խենթությունն ահեղ
Ու հավատամքը:
Միթե երբևէ Արևը,սերը
Եվ կամ երեխան:
Ուզում ես արդյո՞ք , կյանքում ունենալ
Ավելի վերին ,
Անբացատրելի
Մի գեղեցկություն,
Ուրեմն երբեք
Մի ջանա պեղել անիմանալին,
Մի ջանա սեղմել
Քո ձեռքերի մեջ ճշմարտությունը...
Ճշմարտությունը Գոյություն ունի
Որ մենք նրանով
Նվաճենք ուրիշ
Միշտ ուրիշ ու նոր
Մի ճշմարտություն...
Ապրիր...
Կարող ես կատարել կյանքում
Միակ խնդրանքս:
|
Հոդվածների Խումբ: ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ | Ավելացրել է: root (11.04.2010)
|
Դիտումներ: 2406
|
Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները [ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
|
|
ՀԱՇՎԻՉՆԵՐ |
Օնլայն Մասնակիցներ 41 Հյուրեր 41 Օգտվողներ 0 |
|