ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ
Իբրև սկիզբ ընդամենը ես այս կասեմ.
Աշխարհում կա ջահելությո՛ւն, Կա կյա՛նք, Կա սե՛ր, Կան տղաներ և աղջիկնե՜ր, Կա շե՛կ, կա սև՛:
Եվ մի աղջիկ` Սև աչքերով, սև մազերով, Ինձ գերել է խելքից հանել իր նազերով:
Գալիս է նա և շատ հաճախ, Ձեռքըս բռնում, ափըս բացում, Սև աչքերը մերթ՝ կկոցում, Մերթ լայն բացում, Մերթ փակում է,- Սկըսվում է... գուշակո՜ւմը:
-«Ապո՛ւ-ապո՛ւ, կապո՛ւ-կապո՛ւ… Եկ մի տեսնենք՝ ի՞նչ կա ափում…»:
-«Աթո՛ւ-աթո՛ւ, հա՜ թուհ-հա՜ թուհ … Տեսնենք տղան ի՞նչ է ատում…»:
-«Անա՜մ-փերո՛ւ, չանա՜մ փերո՛ւ…»:
Եվ մի օր ել չեմ համբերում, -Գիտե՛մ, գիտե՜մ, Գուշակ էլ ես , կախարդ է՛լ ես. Չէ՞ որ դու ինձ ոտով-գլխով կախարդել ես: Բայց իմ ափը ի՞նչ է տալիս: Ինքըդ գիտես , որ մի ափը Մինչև անգամ ծա՛փ չի տալիս: Ախար ինչ՞ կա այդ ափի մեջ, Կուզե՞ս դառնամ մարդ՝ ափի մեջ... Մարդկանց առաջ և քո առաջ Ահավասիկ ինքս եմ բացում Ինչ որ ունեմ - ինչ որ չունեմ Իմ հոգո՛ւ մեջ. Մարդկանց առաջ և քո առաջ Ահավասիկ ինքս եմ բացվում, Ինչպես մանուկն օրորոցում` Երբ շոգում է… 30.05.1957թ. Մոսկվա
|