ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Հինգշաբթի, 21.11.2024, 14:15
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ [10]
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [32]
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ [11]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ [21]
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ [17]
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ [10]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ [1]
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ [3]
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ [2]
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ [11]
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ [15]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ [21]
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ [11]
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15811


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [ Ավելացնել հոդված ]

ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՄ
ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՄ

Դառնամ փառաբանեմ ձկնորսներին ծովում՝
փոթորիկի թունդ պահին,
Սերմնացանին՝ արտում, երբ է՛լ չի սպասում
նա տաք օրեր։
Դառնամ փառաբանեմ ձորից կաքավ թռցնող
զրնգոցը բահի,
Գերանդու խուլ երգը, որ դժվար է անգամ
նոտագրել …

Պտղավորումն այգու, արտի փոշոտումը
փառաբանեմ կրքո՛վ,
Ազնիվ թթխմորով հունցված ցորեն հացը
մեր սեղանի վրա,
Մեր անխարդախ գինին, որ մեր սիրտն է լցնում
մի անբարբառ երգով
Եվ կյանքը դարձնում է … հնարավոր հրաշք …

Դառնամ փառաբանեմ մանուկների խաղը՝
այնքա՜ն ինքնամոռաց
Եվ մտասո՜ւյզ այնքան, ասես որտեղ որ է
հսկա մի գյուտ կանեն։
Դառնամ փառաբանեմ նրանց թաթիկները
ցեխաջրից սառած,
Իրենց սրտակտուր ու փութանցիկ լացը
ցավո՛վ փառաբանեմ։

Դառնամ փառաբանեմ ջահել աղջիկների
ծիծաղն աննպատակ,
Նրանց կանչող ե՛րգը, նրանց անցնող վե՛րքը
սիրո՜վ փառաբանեմ։
Վախո՜վ փառաբանեմ այն պատանու ձեռքը
և՛ դողացող, և՛ տաք,
Որն առաջին անգամ սիրտ է անում … դեպի
սիրած կուրծքը տանել …

Սե՜րը փառաբանեմ և՛ պառավ մո՛ր հանդեպ,
և՛ զառամյալ տատի՛,
Որոնց սուրբ փեշերից անցած քո ողջ կյանքի
ծով բուրմունքն ես առնում.
Սերը՝ որդու հանդեպ, առանց որի ի՜նչ ես -
մարդ ես մի աղքատիկ,
Մինչև գներն էլ շուրջդ բարձրանում են անվերջ-
կյանքը թանկ է դառնում։

Դառնամ փառաբանեմ … փառաբանեմ մարդուն՝
ա՛յն էակին միակ,
Որ ծիծաղե՛լ գիտի, որ արտասվե՛լ գիտի,
երգե՛լ գիտի,
Թո՛ղ որ գիտի նաև իր նմանին դարձնել
անշնչացած դիակ,
Բայց և գիտի գրկե՜լ, գիտի գրել գրքե՛ր,
հերկե՜լ գիտի։

Նրա տքնությունը, բայց առավել ևս
հրաշք հուր-կայծակի
Այն բոց բռնկումը՝ այն ներշնչման պահը
փառաբանեմ ցնծո՛ւն,
Որ մեր աչքից ծածկված հազա՜ր ճանապարհ է
բացում հանկարծակի
Ու դարձնում է մարդուն … հավասար է դարձնում
իր ստեղծած աստծուն …


15.08.1954թ.
Նավչալու
5-6.05.1957թ.
Մոսկվա
Հոդվածների Խումբ: ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ | Ավելացրել է: root (08.03.2010)
Դիտումներ: 2432


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 13
Հյուրեր 13
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024