ԴԵՌ ՀԱՎԱՏԱ՜
Դու՝ փորձաքար իմ ժողովուրդ,, Ինչքան էլ որ խոր
մոլորվես, Երկրպագես կուռքերին սուտ, Ես մոր նման ներում եմ քեզ:
Դու՝
տաքգլուխ Սասնա Դավիթ, Դու՝ իմաստուն Սասնա Մհեր, Թեկուզ եվ ծեր ու
ալեհեր, Բայց մնում ես դու միամիտ:
Հավատացիր, թե հիրավի Գարին
դարձավ ընկուզաչափ, Ու դուրս եկար քարանձաւվից Ու խաբվեցիր դու
չարաչար:
Այնքան դառն է կյանքդ ու գորշ, Ու գալիքդ իրականում, Որ
փակում ես աչքդ ու քո Խաբկանքին ես ապավինում:
Ու տեսնում ես
ամեն ի´նչ վառ, Թև ես առնում չեղած տեղից, Նորոգվում ես բնազդաբար Ու
հառնում ես մոխիրներից:
Քո խաբվելն է քեզ պահպանում, Ու հին
խոսքդ՝ «Աստված կտա». Դու՝ միֆերով ապրող մանուկ, Դեռ հաւատա՜, դեռ
հաւատա՜...
|