ՍԵՐ
Այսօր առավոտ նայեցիր դու ինձ Այնպես մտերիմ, այնպես տնօրյա
Մի շղարշ հայացք քո լուրջ աչքերից Հյուսվեց դեպի ինձ, փռվեց ինձ
վրա:
Եվ առավոտից թափառու եմ ես Պարուրված քո այդ հայացքով
նիրհուն Դու երկնքի պես գալիս ես ինձ հետ, Դու երկնքի պես մնում ես
հեռվում:
Վաղուց կարոտած մեղեդու նման Ծանոթ մի թախիծ իմ սիրտն է
լցվել, Արցունքներ, գանձեր իմ պատանության Դուք կաք, դուք եկաք,
դուք չեք սպառվել:
|