Թափառում ենք փողոցներում Ես քո սիրով , դու՝ ուրիշի, Այրվում
ենք մենք հրդեհներում՝ Ես քո հրով դու՝ ուրիշի:
Կարոտում ենք,
խնդում, տխրում՝ Ես քո խոսքավ դու ուրիշի, Սուզվում քաղցր
երազներում՝ Ես քո տեսքով, դու ուրիշի:
Էհ ինչ արած, բախտը խռով, Թող
աշխարհում մեզ չհիշի, Միայն ապրենք մենք սիրելով՝ Թեկուզ ես քեզ,
դու՝ ուրիշի…
|