Առաջին համբույր
Այս
իրիկուն ես ուշ դարձա, ուշ դարձա տուն, Ես դարձա տուն այսօր շիկնած ու
ահադեմ. Թվաց բոլորը փողոցում ինձ են նայում Եվ իմ մասին արդեն
դիտեն, արդեն գիտեն:
Այս իրիկուն ես ուշ դարձա, ուշ դարձա տուն Ես
դարձա տուն , եվ տխուր էր սիրտս տխուր, Թվաց անդարձ կորցրել եմ գանձ
մի անհուն, Եվ իմ աչքին ափսոսանքի արցունք կար լուռ:
Ես տուն
դարձա ու հոգուս մեջ ահ կար թաքուն, Դռների մոտ մայրս, մայրս ելավ իմ
դեմ. Նրա աչքերում ես փնտրեցի կասկած ու քեն, Եվ նախատիք ես փնտրեցի
նրա աչքերում:
Բայց, ոչ, այնտեղ նույն գորովն էր , նույն սերը հեզ Նայում
էր նա այնպես խաղաղ ու անսքող. -Ախ, մի նայիր ինձ ալյեվս մանկան որպես, Մայր
փոխվել է , փոխվել է արդեն աղջիկը քո:
|