Սիրո երգ
Թե ես չեմ
սիրում, չեմ սիրում քեզ, Ինչու է ձմեռն այսքան գարուն, Ձմռան արեվը
այսքան այրում, Անխոս երկինքը այսքան անհուն, Եթե ես չեմ սիրում, չեմ
սիրում քեզ:
Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ, Հապա ինչու են
ձեր փողոցում Այդքան սիրով ինձ ճամփա բացում Անցորդներ ,
տներ,մայթեր ու ձյուն, Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ:
Ու
թե չենք սիրում մենք իրարու, Ինչու են աստղերն այսքան անթիվ , Այսքան
գեղեցիկ գիշեր ու տիվ, Աշխարհը այսքան հաշտ ու ազնիվ , Եթե չենք
սիրում մենք իրարու:
|