ՑԱՎՈՏ ՍԵՐ
Սենտիմենտալ եմ դարձել ես
այնքան, Լաց լինելու չափ դարձել եմ բարի, ՈՒզում եմ գրկել պատահած
մանկան, Հեզ ականջ դնել դողդոջ ծերերին:
Հարցնել՝ ո՞ւր է
հայրիկդ, բալիկ, Որտե՞ղ է որդիդ, իմ տխուր եղբայր, Ո՞ր օտար երկրում
կռիվ է տալիս՝ Ձեզ ապրելու փող ղրկելու համար:
Թռչնահար կանանց՝
վաթսունին հակված, Որ դեռ ջանում են երևալ ջահել, Մոտենալ, ասել.
"Ի՜նչ լավ ես հագված", Ասել մի քիչ սուտ, բայց մոգիչ բառեր:
Ասել
կնոջն այս՝ դեռ սիրունատես, Պայուսակներով ծանր բեռնված, - Հերիք
Դուբայի ճամփեքը չափես, Ինչ է թե տանը չմնան անհաց:
Դեսպանատան
մոտ՝ շվար խմբերին Տրտում թախանձել՝ որդիս, մի' գնա. Ձախորդ օրերը,
կասեր Ջիվանին, Կուգան ու կերթան, էսպես չի մնա:
Որդուն կորցրած
մորը տեսնելիս ՈՒզում եմ չոքել, մրմնջալ "Մեղա՜". Աղետի գոտու
տարապյալներից Ես եմ ամաչում ուրիշի տեղակ:
ՈՒզում եմ փարվել
մայր հողին, մարդկանց, Չգիտեմ ինչո՞ւ՝ չչնջալ "ների՜ր"... Սենտիմենտալ
եմ դարձել ես այնքան, Լաց լինելու չափ դարձել եմ բարի...
|