Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի...
Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին,
Աղեկըտուր նըրա ձայնից
Կը խորտակվի քո հոգին...
Ոչ, քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք։
Ես երգեցի սարի վըրա,
Անապատ է այնտեղ հիմա,
Սև՜, ամայի անապատ...
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում։
Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար...
Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք, սև գիշեր։
|
Հոդվածների Խումբ: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ | Ավելացրել է: root (10.05.2010)
|
Դիտումներ: 1852 | Մեկնաբանություններ: 1
|
Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները [ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
|