ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ Հայոց վիշտը անհուն մի ծով, Խավար մի ծով ահագին, Էն սև ծովում տառապելով, Լող է տալիս իմ հոգին: Մերթ զայրացկոտ ծառս է լինում Մինչև երկինք կապուտակ, Ու մեոթ հոգնած սուզվում, իջնում Դեպի խորքերն անհատակ: Ոչ հատակն է գտնում անվերջ Ու ոչ հասնում երկնքին... Հայոց վշտի մեծ ծովի մեջ Տառապում է իմ հոգին:
|