Բազմած են շուրջըս նրանք ամեն օր - Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի, Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի: Ու էսպես՝ ինձ հետ, իմ տանն ամեն օր, Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ շոր: