ԵՐԳ Կուրծքը հև առած, հավքից թև առած,— ե՞րբ կըգա նա. Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։ Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա, Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞... Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա, Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։ 1903-1904
|