* * * Թաթիկներըդ լուսեղեն — Լույս-թըռչնիկներ դրախտի. Ճաճաչներով ոսկեղեն Բույն կհյուսեն նոր բախտի։ Զմրուխտ թասով գինի ես, Բույրըդ աշխարք է առել. Շուրթըս դիպավ շրթունքիդ Աշխարքիս տերն եմ դառել։ Մազերըդ մեղմ փայելով՝ Ինքս ինձեն հեռացա, Աչերիդ մէջ նայելով՝ Ողջ տիեզերք մոռացա...
|