ՄՈՐ ՍԻՐՏԸ Կա հինավուրց մի զրույց, Թե մի տղա, Միամորիկ, Սիրում էր մի աղջկա: Աղջիկն ասավ և «Ինձ բնավ Դու չես սիրում, Թե չէ գնա՛, Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»: Տղան մոլոր, գլխիկոր Քայլ առավ, Լացեց, լացեց, Աղջկա մոտ ետ դառավ: Երբ նա տեսավ, զայրացավ. — Է՛լ չերևաս Շեմքիս, ասավ, Մինչև սիրտը չըբերես: Տղան գնաց և որսաց Սարի այծյամ, Սիրտը հանեց, Բերեց տվեց աղջկան: Երբ նա տեսավ, զայրացավ. — Կորի՛ր աչքես, Թե հարազատ Մորըդ սիրտը չըբերես: Տղան գնաց` մորն սպանեց, Երբ վազ կըտար Սիրտը` ձեռքին, Ոտքը սահեց, ընկավ վար: Եվ սիրտը մոր ասավ տխուր, Լացակումած. — Վա՜յ, խեղճ տղաս, Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...
|