* * * Սիրեցի, յարս տարան. Յարա տըվին ու տարան — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սիրտըս պոկեցին, տարան: Ցավըս խորն է, ճար չըկա, Ճար չըկա, ճար անող չըկա, — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սրտացավ ընկեր չըկա: Լա՛վ օրերս գնացի՛ն, Ափսո՛ս ասին, գնացի՛ն. — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սև դարդերս մնացին...
|