ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Հինգշաբթի, 21.11.2024, 21:23
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ [10]
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [32]
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ [11]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ [21]
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ [17]
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ [10]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ [1]
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ [3]
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ [2]
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ [11]
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ [15]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ [21]
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ [11]
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15811


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ [ Ավելացնել հոդված ]

Կուզեի լինել կարկաչուն վտակ...
Կուզեի  լինել  կարկաչուն   վտակ,
Վճիտ  ալիքը  դրախտի  բուրմունքով,
Եվ  առավոտյան,  ինչպես  ցող  հստակ,
Երեսդ  ոռոգել  գոհար  շիթերով։

Կուզեի  լինել  սոսի  հովասուն, 
Համարձակ  փռված  կանաչ  սաղարթով,
Եվ  միջօրեին  այդ  դեմքիդ  սիրուն
Հովանի լինել  հեզիկ  շրշյունով։

Կուզեի  լինել  ծաղկոցում  բացված 
Քաղցրաբույր  մի  վարդ,  երկնից  արժանի,
Եվ  սիրո  ժամին,  խանդիցս  արբած,
Զարդարանք  փռել  կուրծքիդ  գեղանի։

Եվ  շող  դառնալով  գարնան  արևի՝
Կուզեի  պայծառ  աչերումդ  վառվել,
Կամ  ինչպես  քնքուշ  ոսկեվառ  գոտի
Չքնաղ  իրանիդ  փաթաթվել,  փարվել։

Լուսափայլ  աստղիկ  կուզեի  դառնալ,
Քաղցր  մանկան  պես  ծիծաղն  երեսին,
Ինչպես  ադամանդ  շողշողել,  ցոլալ,
Ով  իմ  թագուհի,  քո  բաց  ճակատին։

Կուզեի  լինել  լուսին  ամոթխած, 
Արծաթի  փայլով  մազերըդ  շոյել,
Այտերըդ  գգվել,  սիրուց  բորբոքված՝
Դողդոջ  շրթունքիդ  համբույրներ  դրոշմել։

Կուզեի լինել սիրահար սոխակ
Եվ ձեռիդ գերի, վանդակում փակված,
Ականջիդ հնչել հրաշալի նըվագ,
Մեղմ օրոր ասել քո հոգուն զմայլված։

Եվ կախարդական տաճարում կանգնած
Կուզեի տեսնել ես քեզ Անահիտ,
Եվ երկրպագել, առաջիդ չոքած,
Սուրբ գեղեցկության անմահ տիպարիդ։
Հոդվածների Խումբ: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | Ավելացրել է: root (23.05.2010)
Դիտումներ: 3098 | Մեկնաբանություններ: 1


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 2
Հյուրեր 2
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024