ԵԿ, ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՎ...
Եկ, գարնան անձրև, թափվիր հորդառատ
Ցրտացած երկրի սառ կրծքի վերա,
Թող նորից երկիրն շունչ քաշե ազատ,
Թող նորա կրծքին ջերմ կյանքը եռա:
Երկար նա տանջվեց դառնաշունչ ձմռան
Ցուրտ կապանքներում, քեզ սպասելով,
Նա շատ համբերեց… կենսատու գարնան
Քաղցր կարոտը ջերմ փայփայելով:
Թափվիր, այ անձրև, ինչպես մարգարիտ,
Ինչպես երկնառաք ցողը կենսաբեր,
Ոռոգիր դաշտեր, անտառ ու հովիտ,
Կանաչով պատիր լեռներ ու ձորեր:
|