ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Կիրակի, 24.11.2024, 11:48
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ [10]
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [32]
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ [11]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ [21]
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ [17]
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ [10]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ [1]
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ [3]
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ [2]
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ [11]
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ [15]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ [21]
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ [11]
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15811


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ [ Ավելացնել հոդված ]

ՀՐԴԵՀԸ
ՀՐԴԵՀԸ

Հսկա շենքերը հուր ու ծխի մեջ,
Շենքերը հսկա վառվում են, փլչում:
Բոցերը՝ կարմիր նայադների պես
Ծխերի միջից երկինք են թռչում:
Այն ո՞րտեղ էին, ո՞ւր էին պահված
Փերիներն ալվան կրակի, հրի,
Անմահ Վահագնի հարսներն հրավարս,
Նայադները այս կարմիր փրփուրի:
Երգով ու ծափով երկինք են թռչում՝
Դեպի արևի գիրկը մոռացված.
Շենքերը, սակայն, փլչում են, փլչում`
Նրանց կարոտին ողջակեզ դարձած:

Մոխիրի միջից - կարմիր կրակներ:
Միթե չի՞ մարել, միթե չի հանգել:

Աչքեր են կարծես - կասկածոտ, հրոտ:
Բոցկլտում են` հին հրդեհին կարոտ:

Մոխիրի միջից հսկում են, հսկում,
Չե՞ս տեսնում մահը - աչքերի ոսկում:

Ահա խնդացին: Չե՞ս սոսկում հրից -
Հե՛յ, հասե՛ք - հասե՛ք. հրդեհ է նորից:

Հոդվածների Խումբ: ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ | Ավելացրել է: (18.07.2010) | Հեղինակ: Gayane
Դիտումներ: 3148


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 4
Հյուրեր 4
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024