ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Կիրակի, 24.11.2024, 11:51
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ [10]
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [32]
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ [11]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ [21]
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ [17]
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ [10]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ [1]
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ [3]
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ [2]
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ [11]
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ [15]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ [21]
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ [11]
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15811


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ [ Ավելացնել հոդված ]

ԵԶԵՐՔԸ ԱԻԴ
ԵԶԵՐՔԸ ԱԻԴ

Հոգու հեռավոր դարպասից անդին,
Ուր մշուշ է, մեգ, -
Ուր թանձր միգում վխտում են մթին
Կասկածները նենգ,
Ուր չի թափանցում նայվածքը երբեք: -
Խոհը միամիտ, -
Կա մի մութ եզերք, անունը - Աիդ:

Հոգու այդ վերջին դարպասի առաջ
Հսկում է անքուն
Այդ մութ եզերքի արքան աներազ -
Սևահեր մի շուն՝
Կույր նայվածքը իր կուրորեն հառած
Հիվանդոտ մուժում:

Հսկում է, մռայլ, իր եզերքը մառ,
Իր եզերքը հին,
Ուր վերջին, ճղճիմ գոյության համար
Հանձնված մութին`
Տառապում է մեր մարող, հոգեվար
Երազի հոգին:

Ու մութ է այնտեղ, աներազ մուժում, -
Տաղտուկ, ամայի:
Ու ցուրտ է այնտեղ` Ստիքսն է հոսում,
Գանգեսը մահի`
Հավիտենության լաբիրինթոսում
Անիմանալի:

Ու այն եզերքի սևահեր արքան -
Անկուշտ, անոթի, -
Հսկում է, որ ջինջ երազները գան -
Բռնի, հոշոտի, -
Ու երազների դիերն անկենդան
Ստիքսը նետի:

Ու հոգու վերջին դարպասից անդին
Նենգ, հսկում է նա:
Հսկում է, որ ջինջ երազներն ընկնին
Եզերքը նրա:
Եվ nռնում է նա լույս գիշերներին -
Լուսինի վրա:

Հոդվածների Խումբ: ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ | Ավելացրել է: (18.07.2010) | Հեղինակ: Gayane
Դիտումներ: 2719


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 5
Հյուրեր 5
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024