ԿԱՆՉ Անց կացավ օրըս, արևավորըս, Դու ե՞րբ ես գալու, իմ թևավորըս, Իմ թուխ արտույտըս, իմ սիրուն լորըս, Իմ հեռավորըս, դու ե՞րբ ես գալու: Բացել եմ դուռըս, բացել եմ դուռըս, խորն է կարոտըս, խորն է մրմուռըս, Իմ կանաչ կուռըս, իմ ծաղկած նուռըս - Իմ քնքուշ քույրըս, դու ե՞րբ ես գալու: Գարունքվա հավք եմ, աշխարհն է բույնըս, Առանց քեզ ի՞նչ են երգըս, անունըս, Փախել է քունըս, կանչում է տունըս, Խանդութ խաթունըս, դու ե՞րբ ես գալու Կա մի օրենք, որի վրա Դեռ շատ պիտի խորհենք... Ո՞վ է դրել հիմքը դրա, Ո՞վ է դարձրել օրենք: ՈՒղեկցում է ահը մահվան Մեզ ծննդյան պահից, Եվ մեզ ավաղ, մահն է միայն Փրկում մահվան ահից: Ախ, սերունդներ աշխարհ չեկած, Որ կանգնած եք հերթի, Գտեք մեկին, որ մի հնարքով Այդ օրենքը հերքի: Մի բարակ-բարակ թախիծ, Որ բարակ մի ծուխ է կարծես, Փռվել է տան կտուրին, Կտուրից իջել պարտեզ ՈՒ եկել, եկել, եկել, Բացել է դուռն ու մտել ներս... Եվ գիտե՞ք ինչ է ասում. _Առանց քեզ մեռած եմ գիտե՞ս...
|