ԱՌԱՋԻՆ ՍԵՐՍ Առաջին սերս ձնծաղիկի պես Ձնհալի միջից մի անգամ ժպտաց, Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց Եվ իսկույն փակեց աչիկները թաց։ Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի. Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց, Առավ համբույը ոսկեղեն շողի Եվ ամոթանքից գլուխը կախեց։ Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ, Ծանոթ էր արդեն արևի ուժին, Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ, Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։
|