Ես ծնվել եմ ձորերում` Եղեռնի սև օրերում: Մայրս կրծքին` օրորել` Իմ օրոցքն էլ է կորել: Աչքս բացի` սով տեսա, Աստված ասաց` "Զոհ է սա": Դեռ փայտե ձի չհեծած` Բախտի ձիուց ընկա ցած: Որբ մնացի ու անուս, Ես դեռ մանկուց ընկա դուրս: Վշտի վիհից, գահեր վես, Հրաշք է, որ հասա քեզ: Քիչ էր մնում` եղեռնի Թաթն իմ կոկորդն էլ բռնի: Բյուրերին է նա հորել` Ինչպե՞ս է, որ չեմ կորել: Չեմ պղտորվել, վշտից մեծ Սոխակս օձի չփոխվեց: Հոգիս` արցունք ու ոսկի` Խտացվածքն եմ իմ ազգի: Այժմ ազգին իմ անչար Պարտք են Աստված ու աշխարհ: Հատուցումը եղեռնի` Երբ էլ լինի` կհառնի: Իրար գրկեն պիտի ողջ Այս ազգերն էլ մահագոչ: Աշխարհ, դու ինձ մի նայիր, Իմ ողջ ազգին փայփայիր: Վախենում եմ, թե նրան Դու պարտք մնաս... հավիտյան:
|