ԶԳՈԻՅՇ ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,-- Այստեղ ամեն գագաթ ու ձոր, Արձագա´նք է տալիս հզոր, Եւ քո Խոսքը հեռու տանում... Թէ բարի են խոսքերը քո, Հայոց լեռներն ակնածանքով Կխոնարհվեն քո դեմ լռին Բաշը քսած քո ձեռքերին: Իսկ թե չար են՝ լեռները մեր, Հրաբխի բներն անմեռ, Որ լռե´լ են, բայց չե՜ն հանգել, Քեզ լավայո՜վ կարձագանքեն, Որ լեռնե´ր է քշում տանում... Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում: Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,-- Նե՜ղ են ճամփեքը լեռնական, Երկու հոգու տեղ չեն անում, Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ, Թէ բարեկամ ես ու ընկեր, Ա՜նց կկենաք իրար գրկված, Թե դաւով ես այստեղ ընկել, Կգլորվես ժայռերից ցած, Ո՞վ եղավ քո գալու վկան, Գնալըդ ո՞վ է իմանում... Նե՜ղ են ճամփեքը լեռնական, Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում, Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,-- Մենք գահ ու թագ չ´ենք ունեցել, Եւ... արքա´ է ամեն մի հայ. Զորք ու բանակ չենք ունեցել, Եւ... սպա է ամեն մի հայ. Ամեն մի հայ լեռան մի ծերպ, Ամեն մի հայ ուրոյն մի կերպ, Ամեն մի հայ մի Հայաստան--- Բաժան-բաժան, Անմիաբան, Զատվա՜ծ, հատվա՜ծ, Եւ սակայն մի´, Երբ սպառնում է թշնամին Մեր դարավոր անմահ երթին, Եւ այս ժայռին թառած բերդին, Որ Հայրենիք ենք անվանում... Զգո՜ւյշ գործիր Հայաստանում
|