Պատուհանիս տակ Պատուհանիս տակ անձրև է մաղում, Իսկ ես չե՜մ հուզվում անձրևից արդեն. Ծիածաննե՛ր են դեմից ծիծաղում, Բայց չե՜ն հմայում նրանք ինձ արդեն. Շուտով գուցե և արև՛ը ծագի, Բայց ես դրանից չե՜մ ուրախանում. Լի՞ օր է այսօր, տո՞ն, թե՞ կիրակի՝ Մե՜կ է ինձ համար, ես չե՜մ իմանում. Ու՞մ համար եմ ես այս երգը … հինում, Կա՞ մեկը, որին մա պե՛տք է գալու… Մեր տան առաջ ճամփա՛ են շինում, Իսկ ես… տեղ չունե՜մ արդեն գնալու:
|