Քո աչքե՞րը._ Նրանց միջով, Ուրախության զվարթ ճիչով, Աշխա~րհ տեսան իմ աչքերը: Քո ձեռքե՞րը._ Քո հպումից, Ինչ կորա~ծ էր` գտա նորից, Ճարտարացա~ն իմ ձեռքերը: Քո խենթ սի՞րտը._ Նրա զարկով Սիրտըս մաքրե~ց մի հրաշքով, Ինչ դաժա’ն էր ու ինչ բի՛րտ էր… Օրհներգու~մ եմ քո աչքե՛րը, Օրհներգու~մ եմ քո ձեռքե՛րը Եվ քո սի՛րտը:
|