ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Երկուշաբթի, 25.11.2024, 09:43
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
Մհեր դուրս եկավ էն Վանա Քարեն [8]
Մշակույթ - ՊԱՐԵՐ [5]
ՄՇԱԿՈՒՅԹ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15811


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՀԱՅ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ » Մհեր դուրս եկավ էն Վանա Քարեն [ Ավելացնել հոդված ]

ՄՀԵՐԻ ՈՒ ՄԱՐԷԻ ԶՐՈՒՅՑԸ - Երգ Բ (Հայի Ոգին)
ՄՀԵՐԻ ՈՒ ՄԱՐԷԻ ԶՐՈՒՅՑԸ

Երգ Բ  (Հայի Ոգին)

Տի տամ հազար Արեւ
Արեւ Մհերին,
Տի տամ հազար Արեւ Գոհար թագուհուն,
Տի տամ հազար Արեւ Ձենով Հովանին,
Տի տամ հազար Արեւ Քեռի Թորոսին,
Տի տամ հազար Արևեւ յոթ ճուղ Դավթին,
Տի տամ հազար Արևեւ վեր Մհերի ճուղին։

Յոթ ավուր ու յոթ գիշեր
Խանդութ Մարէն Մհերի խետ զրից արավ,
Մարէն ա բախտավոր , Մհերն ա Զորավոր,
Մեր ու Որդի վեր Մարութա Սարին,
Էրգնքին հասնող Կրակի Բոցին,
Կողի կուտան, հին ու նորը կդնեն, կվերցեն,
Չարն ու բարին, սիպտակն ու սեվը զիրարից կբաժնեն:
Խանդութ կպատմե Զիր զորավոր Աստված Մհերին
Սասնա գլխի Էգած- գացածը:

-Մարէ, Հայու Ոգին ապրու՞մ ա
-Ոգի՛ն ,Որդի՛ս , լա՜վ ասար Որդիս,
-Ոգի՛ն, Հայու ոգին ապրում ա, Որդի՛ս:
-Մարէ Հայու ոգին Զարթու՞ն ա:
-Զարթու՛ն ա, Զարթու՜ն ա Որդիս:
Հայու Ոգին մէ հատուկ Ոգի ա, ըդենց Ոգի՛ չկա՛,
Մարութա Զանգ հենց Զարկում ա, Ոգին Զարթնում ա:

Որդիս, Կռիվ մե էլավ Սասնա Ոգին Զարթնավ, հելավ կայնավ:
Զարթնավ կայնավ զորեղ , բանձր, առնական
Էրգինք Էրգիր ձեն տվան հիրար,
Էրգնքեն Աստղ հիջավ Հայոց սարերուն,
Էն Հայա հոգին իջավ , Հայու Ոգին իջավ:

Էրգինք Ուժ բերավ, զորութուն տվավ հայու Ոգուն,
Աշխարհքէ - աշխարհք Հայու Ոգին Ձեն տվավ,
Հայու Ոգին զիրար միացավ, Մեկ Ոգի դարցավ:
Հայը զարթնավ, Հայը հելավ կայնավ, Հայը վոտի կայնավ:
Հայու Մեկը հազարի առաջ հէլավ,
Հայը Հէլա՛վ, Կայնա՛վ , Հախթա՛վ:

Էլէր կճվա, կբոռա, աշխարհք կհավքա գլխուն,
- Հավար յամմա՜ն գյալդի, յամմա՜ն Էրմանի գյալդի,
Էն բուզուր-մուզուր, գելէր- էլեր կըկոլնվեն Ախմախու սար,
Ախ -վա՛խ կանեն, -յամա՜ն , էդա Ախբերներ, էդ իմա՞լ կանեն:
Արար աշխարհք մինչէվ Էսօր գլոխ կջարդեն,
Հիրարու գլոխ- գլխի կտան, հիրար քոմակ կհելնեն:
Առավոտ հիրիգուն, կերթան- կգան,
Կտան- կառնեն, կառնեն – կծախեն, դարդ կըանեն՝
Բա էդ վո՞նց հելավ, բա մենք վո՞նց անենք:

-Բա՜, Է՞դ ո՞նց հելավ, ախր էտի մեր ուզած չհելավ:
Մեր կազմած ծրագիր հմմեն հեչ էլավ:
Որոշում կխանեն, Արար աշխարհք մէ կողի վրա,
Ու էդա մեն- մենակ Էրգիր մէ կողի վրա,
-Որդի՛ս, Էդոնք հմմեն իրար խետ մետեղվան,
Սասուն նեսից կերա՜ն, թալնան , դսից կերա՜ն, քանդան:

Որդի՛ս, համա էդոնք հմմեն Հայու Ոգուց գլոխ չեն խանի,
էդքան Զորընդեղ ուժ մե Թեւի մեջ , ո՞նց ա մացե -կըասեն:
Հայու Ոգին ընբոստ ա, հաղթանակ  ա  Զորընդեղ,
-Որդի՛ս, Հայու Ոգին ա, որ Հայը կապրի:
Հայու ոգին Հաղթ ա, չի մեռնի , Արունք էլ հլնի:

- Մարէ՛ բան մէ բա՜ն չի փոխվե, Հայը Հայ ա մնացէ:
- Մարէ՜, Հայը Հայ ա մնացե,
- Չէ, Որդի՛ս բան մը չի փոխվե, Հայը Հայ ա մնացե,
Հայու Ոգին ,Որդի՛ս Արեւն ա,
Հայու Ոգին Արծիվն ա Հպարտ,
Հայու Ոգին Առյուծն ա Զորեղ
Հայու Ոգին Աստվածն ա, հավատք ա,
Հայի Ոգին Կշեռք ա վեր աշխարհքին:
Նժարներու չափը գդնա, չափը կանա,
Էտա Չարն ա, էտա Բարին ա:
Հայու Ոգին Գամն ա աշխարհքի,
Հայու Ոգին Դիմացող ա, Խաղաղ ա,
Հայու Ոգին Համբերող ա, Ներող ա:
Հայու Ոգին  Տեր  ա, Ազնավուր  ա,
Հայու Ոգին  Գիր ա, Դպրութուն,
Հայու Ոգին Առաքեալ ա,  Աստվածածին,
Հայու Ոգին Գլուխ ա , Խելք ա աշխարհքի վրա:

-Մարէ՛ ըսէ՛, Արծի՛վն ինչու՞ չի կըռնչա,
- Արծի՞վը, Որդիս:
- Մարէ ՛, ես էկե՛ր եմ, հու՞ր ա Արծիվը:
- Արծիվը, Որդիս, էրգնքում ա, Էրգինք- Էրգիր կիրիշկա,
Արծիվը Սասնա Սարերուն Կայնած ա Հպարտ:
Որդի՛ս, Արծվի Աչքերից կրակ ա թափում:
Կտուցին շղթա յա կողփած, Ճանկերով շղթան ա պոկում,
Սասնեցիքի բերան փական, Ձենով Օհանի Ձեն էլ չի գա:
Կբոռա, սիրտը մեջտեղեն կպայթա, համա Ձենն էլ դուս չի գա:
-Մարէ է՛դ վո՞վ փագավ Արծվի բերան,
-Դեւեր փական, Վերգոն փակավ, Բուզուր փակավ:

-Մարէ՛ Առյու՞ձը հու՛ր ա,
-Առու՞յձը, որդիս Սասնա հողերի մեջ Էրգիրն ա հսկում,
- Մհե՛ր, Առյուծի Աջ Թաթը զարկա՛ծ ա, վիրավո՛ր ա :
Վիարվոր կմռնչա, թոզ ու դուման Էրգինք կխանա:
Մարդ –մարդանակ մոտ չի էրթա, կվախենա,
Գելէրն ու էլերը հիրանց որսը կանեն, համա վախեն մոտ չեն էրթա:
-Մարէ, ախր վիրավոր ա, ընչի՞ չեն էրթա մոտիկ
-Մհե՛ր, Որդիս Առյուձը- Առյուձա, վիրավոր վախտն էլ ա Առյուձ:
Մհե՛ր, Զանգը էտու՛ր Որդի՛ս, Զա՛նգը հնչեցուր:

Լուսադեմին , առավոտ կանուխ,Մհեր ասավ:
– Մարէ, Էդ ժողովուրդ արդեն էգած ա, ինձի կկանչա,
— Մհէ’ր,— ասին,— ինչ դու գնացիր՝
Չուր հիմիկ կը աղոթենք, Աստված կը կանչենք,
Քո զարկի համար, Քեզի կսպասենք:
Քո գալը լսանք, ամեն խնդացանք, ուրախացանք։
Մեծ ու պստիկ քո ապո՛վ էկանք։

Մհեր Զորընդեղ էլավ կայնավ ,
Թորոսանք էլան, թմբուկ զարկին, ասին.
«Էլե՛ք,էլեք
Առյուծ, արծիվ,
Անուշ Քոթոթ,
Քաջեր Խորի,
Վժիկ Մըխո,–
Ճընճղափորիկ,
Ու Խոր Մանուկ,
Ու Խոր Գուսան,
Ու Ճոռ Վիրապ,
ՈՒ վեր ԶԱբահ
էլեք, էլե՛ք,
Էսօր լավ է, քանց ամեն օր:
Հեծավ Մհեր Քուռկիկ Արարին ՝
Ոտքը զարնեց ասպանդակին,՝
Մհեր քաշե'ց Թուր Կեծակին,
Պարզեց Հյուսիս , պարզեց Հարավ,
Արեվելք ու Արեվմուտք:
Էրգի'նք Պարզեց Թուր Կեծակին՝
Գոչեց աղոթքն հաղթանակի՝
«Հա՜ցն ու գինի՜ն, Տե'ր կենդանի՜ն,
Մարութա բանձր Աստվածածի՜ն,
Խաչ պատրաստեն վեր աջ թևին»:



Հեղինակ ` ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Հոդվածների Խումբ: Մհեր դուրս եկավ էն Վանա Քարեն | Ավելացրել է: admin (23.11.2010) | Հեղինակ: Կարինե Հայրապետյան
Դիտումներ: 2145 | Մեկնաբանություններ: 2


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 2
Հյուրեր 2
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024