Բ
ՀԱՅԵՐՆ ԱՅՆՊԵՍ ԵՆ ՊԱՐՈՒՄ, ՀԱՂԹԱՆԱԿԱԾ, ՏԻՐԱԾ ՀԱՅՔԻՆ, ԱՅԴՊԵՍ ՈՒԺԳԻՆ ՊԱՐՈՒՄ ԷԻՆ, ԵՐԲ ՈՐ ՀԱՅԿԸ ՀԱՂԹԵՑ ԲԵԼԻՆ: «Հայա աստվածները իջնում են Էրգիր»
Ու կցնծա էրգիրն Հայա ու կցնծա լյառն Արարատ ու կցնծան էրգինք- էրգիր, Արարատ լեռան ձյունաճերմակ գագաթը էրգինք ու էրգիր զիրարու կապած՝ Գլուխը հպարտ էրգնքին հառած , տի էզրականի ուժ ու զորություն առած՝ Կսպասե Հայա Աստվածներին: Աստվածանիստ լյառը փառավոր ընդունում է զիր Աստվածներին, Ցնծում է լեռն Արարատ, ժողովվում են Հայա աստվածները, Հայա Աստվածները Հայ, Հայա Աստվածները Բարեպաշտ, Հայա Աստվածները լուսավոր, Հայա Աստվածներն Արարիչ, Բացվում է Էրգինքը, էրգնքեն իջնում է զանգը Արարչական- Առաքելական, Էրգնքից - Էրգիր Զանգը վիթխարի տի ազդն արարէ առավոտը Նավասարդի:
Էրգնքի կապույտի մեջ, Էրգնքի կապույտին թիկնած իջնում է Մարեաց Մարէն, Մարէ՛ն, արեւը հագած, լուսինը՝ իր ոտքերուն ներքեւ, Մարէ՛ն, տասներկու Աստղէ պսակ մը՝ իր գլուխին վրայ, Իջնում, հպարտ կանգնում է Արարատ լեռան Ալեհեր գագաթին, Բարի Արէ՜ւ ուղարկում ողջ Հայա էրգրին: Հնչում է Զանգը առաքելական, Զանգը օրինաց էրգրի Զանգի ղողանջներեն զարթնում է Հայա էրգիրը, ոտքի է ելնում: Զանգի ղողանջները Ավետում են Հայա Աստվածների գալը,
Էրգնքի կապույտի մեջ, Էրգնքի կապույտն ուսերին ՝ Արարատ լեռան գագաթն է իջնում Արամազդը՝ Էրգինք ու Էրգրի արարիչը, Մեծ ու արի Արամազդ, Աստվածների Աստված, Իջնում , Աստվածային Բարի Արե՜ւն ուղարկում զիր Հայա էրգրին :
Էրգնքի կապույտի մեջ, Էրգնքի կապույտին թիկնած իջնում է Անահիտ Աստվածուհին , Աստվածուհիների Աստվածուհին: Իջնում, Աստվածային ԲարիԱրե՜ւն ուղարկում զիր Հայա էրգրին:
Էրգնքի կապույտի մեջ, էրգնքի կապույտն ուսերին իջնում է ի լեռն Արարատ Վահագնը Վիշապասանձ՝ Աստվածը Ռազմի , Կրակ, Ամպրոպ, Կայծակի: Իջնում , Աստվածային Բարի Արե՛ւն ուղարկում զիր Հայա Էրգրին:
Էրգնքի Կապույտի հետ, Էրգնքի Կապույտին թիկնած՝ Իջնում է Աստղիկը փայլուն աստեղեա, Սիրո ու Ջրերի Աստվածուհին : Իջնում ,Աստվածային Բարի Արե՜ւն ուղարկում զիր Հայա Էրգրին:
էրգնքի կապույտի մեջ, էրգնքի կապույտին թիկնած իջնում է Նանեն՝ Պատերազմի, Իմաստութեան Աստվածուհին: Իջնում լեռն Արարատ, Աստվածային Բարի Արե՜ւն ուղարկում զիր Հայա Էրգրին:
էրգնքի Կապույտի մեջ, էրգնքի Կապույտն ուսերին Իջնում է Միհրը՝ Արեւի, Էրգնային Լույսի ու Արդարութեան Աստվածը Իջնում լեռն Արարատ, Աստվածային Բարի Արե՜ւն ուղարկում զիր Հայա Էրգրին:
էրգնքի Կապույտի մեջ, էրգնքի Կապույտը ուսերին, իջնում է Տիրը՝Գրի,Իմաստութեան, Գիտութունների,Արվեստի Աստվածը: Իջնում լեռն Արարատ,Աստվածային Բարե՜ւն ուղարկում զիր Հայա Էրգրին:
Մարէ, Արամազդ, Անահիտ, Միհր, Վահագն, Աստղիկ,Նանե, Տիր, Հայա Աստվածները ժողովվեցին Արարատ լեռան ճերմակ Գագաթին: Բարի Արե՜ւ են մաղթում իրար՝ Հայա էրգրի ու Էրգնքի Աստվածների կարգով: Արարատի ձյունապատ լեռան գագաթին Հայա Աստվածները Նավասարդեան Տերունական Ատեանի Խորհուրդ են անում, Նռան գինով կենաց զարկում, դիտում Էրգրի տօնուտը Հայկեան: Արարատի Աստվածանիստ Ալեհեր կառափն է Էրկնքի մեջ կանգուն, Էրգնքեն իջած Ձյունաճերմակ ամպերը Արարատի լանջերին փարված Կզատեն Էրգինքն՝ էրգրեն, Աստվածանիստ կառափը կզատեն լանջերեն լեռան, Ամպերեն ներքեւ, Արարատի լանջին փառավոր ու Սրբոց Դաշտում Նավասարդեան տոն, շքերթ, ուրախութիւն, զվարճանք ամենուր, Էրգիրն է դարձել խորանների քաղաք, գետափերին, Բլուրներին, սարերին ամենուր կարգ ըստ կարգի խորաններ են, Արարատ լեռան ստորոտին, ողջ Սրբոց դաշտում Արեւին են տալիս տոնախմբութեան շքեղությունից փայլող ատաղձաշեն խորանները:
Հեղինակ ` ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|