ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Երկուշաբթի, 25.11.2024, 09:34
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
Մհեր դուրս եկավ էն Վանա Քարեն [8]
Մշակույթ - ՊԱՐԵՐ [5]
ՄՇԱԿՈՒՅԹ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15811


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՀԱՅ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ » Մհեր դուրս եկավ էն Վանա Քարեն [ Ավելացնել հոդված ]

ՄՀԵՐԻ ՈՒ ՄԱՐԷԻ ԶՐՈՒՅՑԸ ԴԱՎԻԹ ՕՐՀՆԵՑ ՄՀԷՐԻՆ
ՄՀԵՐԻ ՈՒ ՄԱՐԷԻ ԶՐՈՒՅՑԸ ԴԱՎԻԹ ՕՐՀՆԵՑ ՄՀԷՐԻՆ
 
Տի տամ հազար Արեւ  Արեւ Մհերին,
Տի տամ հազար Արեւ Գոհար թագուհուն,
Տի տամ հազար Արեւ Ձենով Հովանին,
Տի տամ հազար Արեւ Քեռի Թորոսին,
Տի տամ հազար Արեւ յոթ ճուղ Դավթին,
Տի տամ հազար Արեւ վեր Մհերի ճուղին։
 
Յոթ ավուր ու յոթ գիշեր
Խանդութ Մարէն Մհերի hետ զրից արավ,
Մարէն ա բախտավոր, Մհերն ա Զորավոր,
Մեր ու Որդի վեր Մարութա Սարին,
Էրգնքին հասնող Կրակի Բոցին,
Կողի կուտան, հին ու նորը կդնեն, կվերցեն,
Չարն ու բարին, սիպտակն ու սեվը զիրարից կբաժնեն:
Խանդութ կպատմե Զիր զորավոր  Մհերին
Սասնա գլխի Էգած- գացածը:

-Մհեր  եկավ,կանգնեց էրգրի դարգահին,
հուր ու կրակ իրար խառնած,
խժոռված  կայնե առաջ չէր էրթա..
Մարեն   էսաց.
-Մհեր ,որդի՛ս, քո հեր Դավիթ քեզի  կսպասէ,
- Մհեր, ըռկավ, պինդ կայնավ, չխոսաց...
Մհեր խռով էր զիր հորեն՝  Դավթեն
Էն տված անեծքն էր հոգին  ավերել
Աչքերն արուն էր լցվեր,   ոգին էր խառնել:
–Մարէ՛,էսա՛,   որտեղ կսպասե իմ հեր : 
-է՛նա  Մարութա  Առաքելոց վանք:
-Դավիթ   անհանգիստ հետ ու առաջ կաներ,
Զիր զօրաց  Մհերին  արած  անեծքի մեղքը կքաշեր,
Զինքն –զինք կխոսար, կտար ու  կառներ..
–Թե, Մհերին  թողուց վըր օրորոց,
Թորկեց, գնաց     ավել  Էրկրներ:
Խանդութ թողուց  մեն- մենակ՝ էրգրի  դարդ,ցավով,
Առավ  ուրիշ երկրի դարդ- ցավ, զիր էրգիր մընաց..,
Գինովցավ,   մեկելների  խաթրից դուրս չեկավ,
Յուրմե   ծնունդ առած աղջիկ, զիր գլուխ  փորձանք բերավ,
Չուրի հետ եկավ, էլ վախտ չկար:
Հերահոտ Դավիթ  դարգահեն ներս  հետ առաջ կերթար,
Կասկածը  անոր՝
Մութ ամպը ճաքած կայծակի նման սրտին կզարկեր,
Մհերին կսպասեր:
Մհեր երեւաց Էրգրի դարգահեն,
Արեւի շողքեր  դիպան  Արար աշխարհքին,
Էրգինք իր երեսը բացավ, պայծառավ,
էն առնական  Արեւը  զօրաց
Ներս մտավ , խռովք էր  կտրած,
Համա կարոտը  սիրտն էր լցած:
Հերահոտ Դավիթ, Հերագութ Դավիթ
Կայնե մօտ չէր երթա:
Մհեր  եկավ, կայնավ, գլուխ  բանցուց....
Հեր ու տղա իրար խառնվան,
Հայկա  լեռներ դղրդացին,  քարերը պոկվան ձորը լցվան,
Ժայռերը  ճեղքան,  Հողը  խոր  շունչ  քաշեց, պնդավ,
էրգինք խոժոռվեց, ամպերը գոռալով իրարու առան,
Կայծակը զարկեց ,
Քանդվեց  անեծքը  Հայկա լեռների  ու  Ձորը  տարավ,
Հեղեղեց էրգինք,   Ջուրն եկավ  սրբեց,  մնացած տարավ:
Մհեր Կանգ առավ, Դավիթ  ոտից գլուխ իրիշկեց Մհերըն,
Էսաց. -«Զորանաս,Մհեր՛,Ժառանգ տաս էրգրուն,
Դու տե՛ր, վըր աշխարհքուն»
Դավիթ օրհնեց զիր զօրաւոր Մհերըն  Անմահ.
Էրգինք –Էրգիր Ծիածան կապավ Ծիրանի,
Էրգնային աղեղը կապավ էրգնքում,
էրգինք- Էրգիր  խաղաղեց,
Մհեր Զորընդեղ էլավ կայնավ ,
Ձեն տվաւ Էրգրուն
Թորոսանք էլան թմբուկ զարկին, ասին.
«Էլե՛ք,էլեք
Առյուծ, արծիվ,
Անուշ Քոթոթ,
Քաջեր Խորի,
Վժիկ Մըխո,–
Ճընճղափորիկ,
Ու Խոր Մանուկ,
Ու Խոր Գուսան,
Ու Ճոռ Վիրապ,
ՈՒ վեր ԶԱբահ
էլեք,էլե՛ք,
Էսօր լավ է, քանց ամեն օր:
Հեծավ Մհեր Քուռկիկ Արարին ՝
ոտքը   զարնեց   ասպանդակին,
Պիդ-պինդ կանգնեց  Մարութա Սարին,
Գլուխն էրգնքին, Արեվը կրծքին՝
Մհեր քաշե'ց Թուր Կեծակին,
Պարզեց   Հյուսիս , պարզեց  Հարավ,
Արեւելք   ու Արեւմուտք:
Էրգի'նք  Պարզեց  Թուր Կեծակին՝ 
 Գոչեց աղոթքն հաղթանակի՝
 «Հա՜ցն ու գինի՜ն, Տե'ր կենդանի՜ն,
Մարութա բանձր Աստվածածի՜ն,
Խաչ  պատրաստեն վեր աջ թևին»:



Հոդվածների Խումբ: Մհեր դուրս եկավ էն Վանա Քարեն | Ավելացրել է: admin (29.02.2012) | Հեղինակ: Կարինե Հայրապետյան
Դիտումներ: 2322


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 5
Հյուրեր 5
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024