ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Երկուշաբթի, 25.11.2024, 08:24
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
Մհեր դուրս եկավ էն Վանա Քարեն [8]
Մշակույթ - ՊԱՐԵՐ [5]
ՄՇԱԿՈՒՅԹ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15811


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՀԱՅ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ » ՄՇԱԿՈՒՅԹ [ Ավելացնել հոդված ]

Հայոց հին եւ նոր հավատամքը
Հայոց  հին  եւ  նոր հավատամքը

   Հայ ժողովրդի հավատամքը 1710 տարեկան չէ, հազարամյակներ առաջ, հայը Արիական էր եւ Բանախոս, Լուսավորական էր եւ Առաքելական, այդ ժամա- նակներից սկսած Հայկական Լեռնաշխարհը մարդկության վերածննդի երկիրն է, կամուջ է Տիեզերքը ԱՐԱՐՈՂԻ ու Մայր Երկիր-Աստվածուհու միջեւ, մայր երկրի վրա արեւի եւ լույսի պաշտամունքի հնագույն տարածաշրջանն է, որի վկաներն են Քարահունջը, Մեծամորը,Պորտասարը, Այրարատ Լեռը: Հազարամյակներ առաջ  Հայա Աստվածը արարեց   մարդուն,  արարված մարդը ի պատիվ Հայա Աստծո իրեն կոչեց Հայ, իսկ երկիրը Հայք, Հայկի եւ Բելի ճակատամարտում Հայկը վերա հաստատեց Հայոց աստվածածին իրավունքը: Հնդեւրոպական քաղաքակրթության մեզ հայտնի բոլոր աստվածները ժառանգականորեն կապված են Հայոց Լեռնաշխարհին, Հայոց ամենաաստված կաճառին   եւ գլխավոր Հայա Աստծուն:
    Հայկական Լեռնաշխարհում հայ էթնոտեսակի կողմից  վաղնջենական ժամա- նակներից սկսած կազմավորվել են իրար հաջորդող հայոց էթնոսի  Հուրի- Միթանի- Հայասա-Կիցուվադանա պետական կազմավորումները եւ այդ կազմավորումերի դիցական համակարգերը, որոնք հետագայում անցան Ուրարտու–Արմինա–Հայաստան:
   Հայ մարդը իր գենի հարատեւ էությամբ բերել է իր հետ եւ մեր օրերն է հասցրել մեր Աստվածներին, ենթագիտակցորեն զգալով, որ առանց իր Աստվածների ուժա- կանության ծանր է լինելու:  Հայը չլքեց իր Աստվածներին, բայց հավերժական կռվում Մհերին թողեց մենակ: Ծերացած ու անարդար հողը այլեւս չէր դիմանում արդարադատ Մհերի ծանրության տակ, միայնակ մնացած Մհերը փակվեց Ակռավաքարում, Աստվածները թողեցին Սպիտակափառ Մասյաց Գագաթը, փակվեցին Աստղատներում: Հայոց Լեռնաշխարհի բնությունն էլ խռովահույզ եղավ, բյուրդարյա Հայկական Լեռնաշխարհում ծառերը այլ կերպ զորացան, ծաղիկներն այլ կեպ ծաղկեցին, Ծիրանի արվուկներն ուժասպառ եղան, Խաղողի ողկույզներում պակասեց  արեւի սիրո քաղցրությունը, ապաքեն աղբյուրները ցամաքեցին կամ դարձան սառն Աղբյուր: Միայն Արի Ծիվն է կռնչում  երկնքից ու հսկում Էրգրի սահմանը՝ ճիշտ ժամանակներին վայել:
Երբ Մհերը փակվեց Ակռավաքարում, Արարողը միայնակ չթողեց մարդկությանը եւ երկիր ուղարկեց Հիսուսին՝  շարունակելու Մհերի գործը, Մհերի հազարամյա հավատամքից Հիսուս կարողացավ «մի կտոր» վերցնել: Օգնության եկած Հիսուս, որպես շարունակություն Մհերի, կարողացավ պահպանել  Արեգակի, Կրակի ու Լույսի, Սիրո, Հավատարմության, Մաքրության ու Ճշմարտության  գաղափար ները: Եւ նորից եղավ այնպես, որ հայոց Արեւապաշտությունից նորեն վերածնվեց Մարդը՝ 2000 տարի առաջ:
   Դպրության, պերճախոսության, գիտությունների եւ ուսման, արվեստների հովա նավորը՝ Արամազդի ատենադպիր ու սուրհանդակ Մելիքսեթ-Տիրը՝ Ուսու- ցիչը բոլոր Մեծ  Ուսուցիչների  կրթեց Հիսուսին եւ Հիսուս  Բանախոս  Ձեռնադրվեց եւ  եղավ  քահանայապետ  Մելիքսեթի  կարգով «Մելքիսեդեկի Թագավոր ությունում- Առաքեալ՝ անմահների երկրում»  Հայկյան Արեգակնային տոմարի համաձայն:Արքայական տներից  Հիսուսին առաջինն ընդունեց Հայոց Աբգար Թագավորը, Աբգար Թագավորը Նամակ-հրավեր ուղարկեց  Հիսուսին եւ ցանկացավ բուժվել Հիսուսի մոտ, Միակ Նամակը Հիսուս գրեց հայոց Աբգար Թագավորին, իսկ  Աբգարի կին Հեղինե Թագուհին  Մարիամին ընդունեց որպես մտերիմի: Հիսուսի Ծնունդը, Մահը, Հայտնությունը գրանցվեց Արեգակնային տոմարով, ուստի եւ Բեթղեհեմի Սբ. Ծննդյան տաճարում  Հայկական Արեւն է հաստատված: 

     
                       
                                 Բեթղեհեմի Սբ. Ծննդյան տաճար

   300 թվականին Հիսուս իջավ Վաղարշապատ,  կամ այն վայրը որն այժմ կոչվում է  Էջմիածին: Հիսուսի Խաչելիությունից 400 տարի հետո երկնքի եւ երկրի տիրոջ, արարագործության, արեւի ու լույսի, բնության, պտղաբերության, հավերժական գաղափարները յուրովի իմաստավորվեցին օտար գաղափարախոսների կողմից, որոնք իրենց անվանեցին քրիստոնեա  իսկ ուսմունքը՝ քրիստոնեություն:
   Հայոց Աշխարհի Նոր կրոնը  մասնակիորեն որդեգրեց Հայոց աստվածների ուժականությունը,որի պատճառով էլ ՝ նոր կրոնի քարոզիչները, կղերը  փորձեցին կտրել, հեռացնել Հային իր կաճառից, տարբեր ճնշումների տակ հայը դարձավ կասկածամիտ, աստվածամերժ, այլախոհ ու այլադավան, աղանդավոր:    Հայ ազգը ընդվզեց օտար գաղափարի դեմ, սակայն ստիպված ընդունեց  եւ ճանաչեց նոր կրոնը:
   Հայն իր Աստվածների ուժականությունը պահպանեց   ենթագիտակցության  մեջ, հազարամյա իր հավատամքից Քրիստոնեություն բերեց եւ հիմնավորեց Հայոց եկեղեցին՝ Արեւի, Լույսի, Սիրո, Հավատի, Երկնքի եւ Երկրի Տիրոջ, արարագործ- ության, բնության, պտղաբերության հավերժական գաղափարներով: Հայոց Աշխարհի Նոր կրոնը  մասնակիորեն որդեգրեց Հայոց աստվածների, դիցերի ուժականությունը եւ փոխանցեց  Հայոց Սուրբերին: Հայոց ծեսերի ու տոների մի մասը , նոր կրոնի մեջ շարունակեցին «Բարեկենդանը», «Զատիկը», Միհրի «Տեառն ընդառաջը», Աստղիկի «Վարդավառը», Ծաղկազարդը», «Ջրօրհնեքը»,Վահագնի «Ճրագալոյցը», Անահիտի «Խաղողօրհներքը» եւ այլ ծեսեր :  
  Այսօր, իրավ,  ժամանակն է վերաիմաստավորման ,Հիսուս  տասնյակ հազար տարիների հայոց  կաճառում  Արևի գաղափարա խոսության  մեկ այլ դրսեւորումն է,  ուստի   եւ   Հիսուսը կարող է  հայոց  Աստվածների  դիցարանում  իր տեղն ունենալ: Հազար յոթ հարյուր տարի հայերս ապրել եւ խորհել ենք Հիսուսի հետ, ժամանակն է ոչ միայն ասելու նաեւ անելու. թող հարատեւեն Սուրբ ու Մեհյան, Տաճար ու Եկեղեցի, թող Կոթողը յուրաքանչյուրին ընդունի իր տիեզերական էությամբ, ուժականությամբ, սա է Հայոց Հավատամքի Խնդրականը:
  Ժամանակն է Հայ Ազգը հնչեցնի կոչնակ, կանչի իր Աստվածներին. Հալդի  ու Վարուբանի, Վահագն ու Տիր, Մանէ-Սանդարամետ, Արամազդ ու Արա, Նանե  ու Աստղիկ, Անահիտ, Մհեր: Թող վերականգնվի Հայոց կաճառի տիեզերական ուժականությունը եւ մաքրությունը, թող վերածնվի հայ ազգը եւ վերագտնի  երկու հազար տարվա կորցրածը, վերականգնի հայ էությունը:
   Հին ազգի նոր զավակներ, Հայոց Աստվածների օգնությամբ, Արարողի օրհնանքով վերադառնալու ենք մեր Երկիրը,  այն Երկիրը, որը պահպանվել է իր Աստվածներով, այն Աստվածներով, որոնք Նեմրութից միայնակ հսկում են Երկիրը, զորավիգ կանգնում Հայոց ազգի ծպտյալ զավակներին, որը փորձությունների հորձանուտում ծածկագրել է իր ազգային երեսը: Աստղատներում փակված Աստվածները զորավիգ են  բոլոր հայերին՝ նաեւ ծպտյալ, այլադավան, այլախոհ ու քրիստոնյա Հայերին: Հայա Աստծո  զավակներ, Արիականության, Առաքելականության, Լուսավորականության, Բանախոսության զավակներ, Միաբանվեք Բարեպաշտ ության շուրջ, հիշելով «Զմեծն եւ զարին Արամազդ, զարարին երկնի եւ երկրի», նա պարգեւում էր Արեւ, Լույս, Սեր, Ճշմարտություն,Խաղաղություն, Լիություն:
   Լսենք ձայնը Ձենով Օհանի: Վերականգնենք Հայոց կաճառը եւ Մեհյանը, վերահյուսենք, վերաիմաստավորենք  բյուրամյա Հայոց հավատամքը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը: Թող Հայիմդալիրը  վերականգնի բյուրդարյա կամուրջը, թող Հայոց Աստվածները դուրս գան աստղատներից, թող վերհառնեն Հայոց Աստվածների ուժականությունը:  Թող Անահիտ-Մարիամ, Մհեր-Հիսուս միանան ու միաբանվեն ու կմիաբանվի ու կմիանա Հայոց  մեծ  ու հզոր Ազգը ու տեր կդառնա իր Երկրին, իր տանը:
   Հայա Աստվածները Բարի են, Հայա Աստվածները հզոր են, Հայ Աստվածները անհաղթ են, Հայա Աստվածները խաղաղ են: Արեգ- Մհեր Խաչով, Արեգ -Հիսուս Խաչով  դիմում եմ Ազգին Հայոց, կոչենք Հայա Աստվածներին:



Հեղինակ ` ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

28-ը հունվարի 2012 թ.

Հոդվածների Խումբ: ՄՇԱԿՈՒՅԹ | Ավելացրել է: admin (29.01.2012) | Հեղինակ: Կարինե Հայրապետյան
Դիտումներ: 5522 | Մեկնաբանություններ: 1


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024