ԱՐԱՐՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ «ՆԱՎԱՍԱՐԴ»
Կայծակնահեղ Մէ հրակայծ էր ու Ակնթարթ ,
ԱՆ Արարուն արարեց Տիէզրը անէզր անհունի մէջ,
Տիէզրի անհունի մեջ անէզրական
Արարեց մօլօրակները տիէզրական,
Տիեզրի անհունի մեջ Արարեց Երկինք ու Երկիր,
Տիէզրի անհունի մեջ Տիեզրի Մայրը Նամմուն
Ծնեց ամեն Աստուածներուն..... ՀԱՅԱ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒՆ >>>>
Աստուածներն ամենն տէր դարձան յուրյանց Մօլօրակներուն
Հավերժի ճամփով գիլ- գլօրվելով Նիբուրու հասան;
Արարուն կայծակնահեղ նետերն արձակեց ,
Արարի կայծակն ահեղ շանթարձակեց,կայծակեց,
Տիեզրի մեջ անէզրական անհունը պայթեց ,
Որոտաց, ցնցեց Տիէզրը Հրակապույտ կայծակեն:
Կայծակնաղեղը հրակապույտ,
Մէ Հ է ր , Մէ հուր ու կայծ ու շանթ,
Ահեղ կայծաստղերը շանթարձակ եղան, երկնքին առան,
Երկինքը դարձավ աստեղեա երկինք, ճրագացայթ ու հրակայծ,
Շողարձակ աստղերը բազմածիր կազմեցին, աստղատներ դարձան:
Աստղատներն առան իրենց կերպերը տիէզրի անհունի մեջ,
Հայա Աստվածներն յար մեկն իր Աստղատան Տէր դարձավ,
Աստղատներն ամենն իրար միացան Ծիր Կաթին դարձան:
Ան Կայծակնաղեղը զօրաց Շանթարձակեց, կապտակայծ
Տիեզրի երկնակամարին Ծառ կնքեց, Ծառը Կենաց
Հրակայծ Կենաց Ծառի ճղները զարկերակի նման ձգվեց,
յերկինքն ու յերկիրը կամարեց զարկերակը կայծակնեղեն,
երկնքէն երկիր զարկերակի երակներով կապտալույս
հոսեց՝ հրակայծ ուժ ու էնէրգը արունի նման,
Զարկերակը կայծակնեղեն Ծիրանի Անծիր Ծովուն առավ,
Շառագունեց Անծիր Ծովը Ծիրանի, ալեկոծուեց բազմածուփ,
Ալիքներն ահեղագոչ, երկինք ու երկիր ձայնեց շառաչուն,
իրար պարուրուած երկինք են հասնում ալիքները Կարմրածիրան,
Ահեղնակայծակի Կարմրակապույտ կայծակը
Տիեզրի Անծիր Ծովեան Ծովը շառագունեց,Արունեց,
Շառագունեց երկինքը , Շառագունեց երկիրը,
Ծիրանի Արուն Անծիր Ծովեան Ծովը երկնեց,
Տիէզրի Արունի Անծիր Ծովեան Ծովեն Արէգակը ծնուեց,
Ան Արարուն Երկնային ահեղ կառքով կայծակնարար,
Կայծակնեղեն կառքը տիեզրի տարերքի Չորս Ձիերով Ահեղ,
Երկինք հանեց երկնային կրակ-լույս Արեգակին,
Շիկակարմիր լույս վառեց երկինքը, լույսն արէգական,
Լույս, եղիցի լույս ու եղավ լույս, արեգակնալույս
Լույսը ճեղքեց մութը, երկինքն ու երկիրը շողշողաց լուսեղեն
Երկինքը զատվեց երկիրեն,
Երկինքը՝ ոգին առնական, երկու ինք՝ հուր ու օդ
Երկիրը կին, երկու իր՝ ջուր ու հող արարված:
Ու խաչվեցին երկինք ու երկիր
Արեգակն է շիկակարմիր յար աջ պտտում բազմածիրի մեջ,
Պտտում է Արէգակը հավերժի լույս ու կրակ վառում,
Երկինք ու երկիր առած բազմածիրի մեջ,
Լույս է տարածում աշխարհքին, լույսն Արեգական
Երկնի չորս կողմերն ու չորս հողմերն ուղղելով ուժը տիէզրի;
Արեգակնային կեռխաչն է պտտում այգորեմի արեւագալի հետ,
Պտտվում է արեգակը կարմիր կրակը կեռխաչ դարձրած
Կեռխաչն է յար աջ պտտվում, ավետում է ծնունդը տիզերքի,
Պտտվում է կեռխաչը Աշխարհքի չորս կողմերը նշավակում,
Կեռխաչը Աշխարհի չորս կողմերի խաչը անծիր, տիէզրական,
Կեռխաչը աշխարհի չորս հողմերի անզուսպ մոլեգին,
Կրակի Կարմիր քուրայի շեղջերը կեռխաչ դարձած:
Պտտվում է կեռխաչը յար աջ պտտվում,
Կեռխաչը Արեւ ու Լույս Տիեզրական
Կեռխաչը Երկինք արական յոգի
Կեռխաչը Երկիր կին նյութեղեն
Կեռխաչը ամ ու Ժամանակ
Կեռխաչը Ի արեւն ելանէ,
Կեռխաչը Ի արեւն մտանէ,
Կեռխաչը հյուսիս կնշավակէ,
Կեռխաչը հարավ կնշվակէ,
....... (ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, հատված «ՆԱՎԱՍԱՐԴ» շարքից
շարունակություն...
Հեղինակ ` ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|